https://arm.sputniknews.ru/20220110/tnorenn-asac-chi-uzum-meznic-azatvel-nvorqi-ashkhatakicnerin-khvostacel-en-gvortsic-chhanel-37341861.html
«Տնօրենն ասաց` չի ուզում մեզնից ազատվել». «Նորքի» աշխատակիցներին խոստացել են գործից չհանել
«Տնօրենն ասաց` չի ուզում մեզնից ազատվել». «Նորքի» աշխատակիցներին խոստացել են գործից չհանել
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել «Նորք» ինֆեկցիոնում ստեղծված իրավիճակի առնչությամբ։ 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T12:15+0400
2022-01-10T12:15+0400
2022-01-10T12:18+0400
«նորք» ինֆեկցիոն հիվանդանոց
հհ առողջապահության նախարարություն
բողոքի ակցիա
աշխատող
վերանորոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/84/22708438_0:0:1600:901_1920x0_80_0_0_889e092f3788a2c18ebef9742d77f57f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների հարցով այսօր առողջապահության նախարարությունում հանդիպում կկայանա։ Հիվանդանոցի առջև բողոքի ակցիա անող աշխատակիցներն այս մասին հայտարարեցին տնօրենի` Վարդան Ավագյանի հետ հանդիպումից հետո։Հայտնել էինք, որ հիվանդանոցի առջև աշխատակիցներից որոշները բողոքի ակցիա են անում։ Նրանք հայտնում են, որ հիվանդանոցի 80 աշխատակցի առանց որևէ լուրջ պատճառաբանության ազատել են աշխատանքից։Միաժամանակ, առողջապահության նախարարությունն էլ հայտարարություն է տարածել` ասելով, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում:Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։Ինչ փոփոխություններ է նախատեսում «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի ԺՊ-ն Նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայման այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։
https://arm.sputniknews.ru/20220110/partavvor-enq-shinhraparak-tramadrel-nvorqi-pvokhtnoreny-ashkhatakicnerin-azatelu-masin---37340349.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2270/84/22708438_176:0:1600:1068_1920x0_80_0_0_738dced2d82e3036a3458f2824469f16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հհ առողջապահության նախարարություն, բողոքի ակցիա, աշխատող, վերանորոգում
«նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հհ առողջապահության նախարարություն, բողոքի ակցիա, աշխատող, վերանորոգում
«Տնօրենն ասաց` չի ուզում մեզնից ազատվել». «Նորքի» աշխատակիցներին խոստացել են գործից չհանել
12:15 10.01.2022 (Թարմացված է: 12:18 10.01.2022) Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել «Նորք» ինֆեկցիոնում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների հարցով այսօր առողջապահության նախարարությունում հանդիպում կկայանա։ Հիվանդանոցի առջև բողոքի ակցիա անող աշխատակիցներն այս մասին հայտարարեցին տնօրենի` Վարդան Ավագյանի հետ հանդիպումից հետո։
Հայտնել էինք, որ հիվանդանոցի առջև աշխատակիցներից որոշները բողոքի ակցիա են անում։ Նրանք հայտնում են, որ հիվանդանոցի 80 աշխատակցի առանց որևէ լուրջ պատճառաբանության ազատել են աշխատանքից։
«Դեռ քննարկվում է մեր աշխատանքի հարցը։ Տնօրենը խոստացավ, որ մեզ անպայման կտեղավորեն աշխատանքի։ Նա ասաց, որ չի ուզում մեզնից ազատվել, շատ գոհ են մեր աշխատանքից։ Այսօր այդ հարցով պետք է առողջապահության նախարարություն գնան։ Բացի այդ, նա մեզ ասաց, որ մինչև հունվարի 30-ը կշարունակենք աշխատել, մինչև տեղի հարցը կլուծվի. ոչ ոք դրսում չի մնա»,–ասաց հիվանդանոցի բուժքույր Աիդա Գևորգյանը։
Միաժամանակ, առողջապահության նախարարությունն էլ
հայտարարություն է տարածել` ասելով, որ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում:
Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայման այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։