https://arm.sputniknews.ru/20220110/nikvol-pashinjani-glkhavvorutjamb-qnnarkvel-e-arvoghjutjan-hamaparpak-apahvovagrman-nakhagitsy-37360781.html
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրման նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրման նախագիծը
Sputnik Արմենիա
Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված... 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T17:57+0400
2022-01-10T17:57+0400
2022-01-10T17:59+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար)
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37359610_0:51:1600:951_1920x0_80_0_0_908bde733ae39097782e5b160457994f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` հայեցակարգը ներկայացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նրա տեղակալ Լենա Նանուշյանը:Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը:Ինչպե՞ս են իրենց զգում «Օմիկրոնով» վարակված ՀՀ քաղաքացիները. մանրամասներՆերկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում: ԱՆ պատասխանատուներն ընդգծել են, որ համակարգի հաջող ներդրման կարևոր գրավական է ոլորտի մյուս բարեփոխումների զուգահեռ իրականացումը՝ ենթակառուցվածքների բարելավումը, էլեկտրոնային առողջապահության զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների հզորացումը և այլն:Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը: Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել ամփոփիչ քննարկման:126 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37359610_63:0:1484:1066_1920x0_80_0_0_8465d3425dc0137e4d739a4e860b11ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), անահիտ ավանեսյան
հայաստան, նիկոլ փաշինյան, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), անահիտ ավանեսյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրման նախագիծը
17:57 10.01.2022 (Թարմացված է: 17:59 10.01.2022) Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հայեցակարգը ներկայացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նրա տեղակալ Լենա Նանուշյանը:
Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը:
Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում: ԱՆ պատասխանատուներն ընդգծել են, որ համակարգի հաջող ներդրման կարևոր գրավական է ոլորտի մյուս բարեփոխումների զուգահեռ իրականացումը՝ ենթակառուցվածքների բարելավումը, էլեկտրոնային առողջապահության զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների հզորացումը և այլն:
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը: Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել ամփոփիչ քննարկման: