https://arm.sputniknews.ru/20220110/nikvol-pashinjani-dster-gvortsvov-datavvori-dem-kargapahakan-varujt-chharucvec-37356415.html
ԲԴԽ–ն դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ չհարուցեց
ԲԴԽ–ն դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ չհարուցեց
Sputnik Արմենիա
Դատավոր Զարուհի Նախշքարյանը նշեց, որ սպասում էր ցանկացած արդյունքի և պատրաստ էր յուրաքանչյուր ելքի։ 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T16:37+0400
2022-01-10T16:37+0400
2022-01-10T17:07+0400
հայաստան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/549/45/5494521_0:0:1600:901_1920x0_80_0_0_b12748b654f7d623f8688dc142df4442.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ չհարուցել։ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց դատավորների որոշումը` հավելելով, որ որոշումը վերջնական է։Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Նա նշեց, որ կուզեր արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրեր կարգապահական վարույթների հիմնավորվածության տեսանկյունից և ոչ թե քանակի վրա շեշտը դներ։ Բացի այդ, դատավորը լիահույս է, որ իր գործընկերները, տեսնելով այս վարույթն ու արդյունքը, այլևս չեն հիասթափվի և պատրաստակամ կլինեն իրենց իրավունքները մինչև վերջ պաշտպանել։Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 29-ին արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին և զգուշացրել. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Նշված լրատվամիջոցների ներկայացուցիչներից ոմանք ներկայացել էին։ Քննարկումից հետո Սաֆարյանի և Livenews–ի լրագրող Թագուհի Ասլանյանի միջև լեզվակռիվ էր սկսվել։ Այդ ընթացքում Սաֆարյանը դուրս էր եկել սենյակից ու դուռը փակել իր հետևից գնացող լրագրողների դեմքին։ Թագուհի Ասլանյանը հայտարարել էր, որ Սաֆարյանի հետ կհանդիպի դատարանում, քանի որ քաղաքագետը նրան ասել էր, որ տվյալ ԶԼՄ–ները իրեն չեն կարող հրավիրել «ո՛չ սաունա, ո՛չ իրենց տարածք»։2020 թվականի դեկտեմբերին դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշեց, որ Սաֆարյանը պետք է ներողություն խնդրի Թագուհի Ասլանյանից և 600 հազար դրամ փոխհատուցում վճարի։Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա։Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի դստեր հայցը. Շուշանը 2 մլն դրամը չի ստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/549/45/5494521_181:0:1600:1064_1920x0_80_0_0_153d0026b93d8b18c2c1d0289247610c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր
ԲԴԽ–ն դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ չհարուցեց
16:37 10.01.2022 (Թարմացված է: 17:07 10.01.2022) Դատավոր Զարուհի Նախշքարյանը նշեց, որ սպասում էր ցանկացած արդյունքի և պատրաստ էր յուրաքանչյուր ելքի։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ չհարուցել։ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց դատավորների որոշումը` հավելելով, որ որոշումը վերջնական է։
Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։
«Ինձ համար կանխատեսելի չէր այս որոշումը։ Սպասում էի ցանկացած արդյունքի և պատրաստ էի յուրաքանչյուր ելքի։ Շատ լավ է, որ դատավորները միաձայն նման որոշում կայացրին»,–ասաց Նախշքարյանը։
Նա նշեց, որ կուզեր արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրեր կարգապահական վարույթների հիմնավորվածության տեսանկյունից և ոչ թե քանակի վրա շեշտը դներ։ Բացի այդ, դատավորը լիահույս է, որ իր գործընկերները, տեսնելով այս վարույթն ու արդյունքը, այլևս չեն հիասթափվի և պատրաստակամ կլինեն իրենց իրավունքները մինչև վերջ պաշտպանել։
Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 29-ին արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին և զգուշացրել. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Նշված լրատվամիջոցների ներկայացուցիչներից ոմանք ներկայացել էին։
Քննարկումից հետո Սաֆարյանի և Livenews–ի լրագրող Թագուհի Ասլանյանի միջև
լեզվակռիվ էր սկսվել։ Այդ ընթացքում Սաֆարյանը դուրս էր եկել սենյակից ու դուռը փակել իր հետևից գնացող լրագրողների դեմքին։ Թագուհի Ասլանյանը հայտարարել էր, որ Սաֆարյանի հետ կհանդիպի դատարանում, քանի որ քաղաքագետը նրան ասել էր, որ տվյալ ԶԼՄ–ները իրեն չեն կարող հրավիրել «ո՛չ սաունա, ո՛չ իրենց տարածք»։
2020 թվականի դեկտեմբերին դատավոր Զարուհի Նախշքարյանը
որոշեց, որ Սաֆարյանը պետք է ներողություն խնդրի Թագուհի Ասլանյանից և 600 հազար դրամ փոխհատուցում վճարի։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա։