https://arm.sputniknews.ru/20220110/khist-karevvor-e-khaghagh-bnakavajreri-merdzakajqic-adrbejanakan-zinvats-henaketeri-heracumy-mip-37372997.html
Խիստ կարևոր է խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի հեռացումը. ՄԻՊ
Խիստ կարևոր է խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի հեռացումը. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ... 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T22:46+0400
2022-01-10T22:46+0400
2022-01-10T22:47+0400
արցախ
ադրբեջան
կրակոց
գեղամ ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37372517_0:90:960:630_1920x0_80_0_0_1c73e200c46bf9c68b8863b565f91566.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի ֊ Sputnik. Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը։ Այս մասին գրել է Արցախի օմբուդսման Գեղամ Ստեփանյանը։Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակահերթեր են արձակվել Արցախի Հանրապետության Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ։«Չեք կարող սասանել արցախցու վճռականությունը». Արցախի ԱԳՆ֊ն պատասխանել է ԱդրբեջանինԿրակահերթերի հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։«Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են», - ասվում է հայտարարության մեջ։Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեվանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորոստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ:«Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում»,- գրել է օմբուդսմանը։Նշվում է նաև, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։
https://arm.sputniknews.ru/20220110/adrbejancinery-stepanakert-gvoris-tshanaparhin-qarervov-harvatsel-en-haj-varvordi-avtvomeqenajin-37370271.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37372517_0:0:960:720_1920x0_80_0_0_875f5ae87e585388ce8cad3f0b460a0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, կրակոց, գեղամ ստեփանյան
արցախ, ադրբեջան, կրակոց, գեղամ ստեփանյան
Խիստ կարևոր է խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի հեռացումը. ՄԻՊ
22:46 10.01.2022 (Թարմացված է: 22:47 10.01.2022) Մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի ֊ Sputnik. Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը։
Այս մասին գրել է Արցախի օմբուդսման Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակահերթեր են արձակվել Արցախի Հանրապետության
Կարմիր շուկա-Թաղավարդ և
Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ։
Կրակահերթերի հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։
«Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են», - ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեվանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորոստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ:
«Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում»,- գրել է օմբուդսմանը։
Նշվում է նաև, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։