00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կարգավորումները միտված են մարդկանց պատժելուն, ոչ թե խախտումները կանխարգելելուն

Քեյան. Տարեկան կազմվում է ավելի քան 2 մլն վարչական ակտ, բայց վարորդները կարգապահ չեն դառնում
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան գրառմանը, որն առնչվում է ճանապարհային երթևեկության կանոններին, մասնավորապես` արագաչափերի կիրառելիությանը։
Արագաչափ սարքերի տեղադրման հատվածներում վարորդներն ավելի ուշադիր են, հիմնականում չեն գերազանցում արագությունը, բայցևայնպես, արագաչափ սարքերի կիրառմամբ երթևեկության անվտանգության խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ։ Դրանք կարող են առանձին հատվածներում որոշակի կարգավորում մտցնել և միայն այդքանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը։

«Որքան էլ ոմանք բողոքեն արագաչափերի տեսանելիության առթիվ, այդուհանդերձ, դրանց տեղակայման վայրերի մասին բոլորը կարճ ժամանակ անց իմանում են։ Շատ կարևոր են նաև երթևեկության լուսավորության հետ կապված խնդիրները, որոնք վերաբերում են հատկապես միջմարզային ճանապարհներին կամ այն հատվածներին, որտեղ իրականացվում են ճանապարհային աշխաատանքներ։ Օրինակ` ամբողջությամբ պետք է ուժեղացվի լուսավորությունը Երևան–Գյումրի ճանապարհի ողջ երկայնքով, որպեսզի հնարավորինս զերծ մնանք ողբերգական հետևանքներով վթարներից»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։

Քեյանի կարծիքով` երթևեկությանն առնչվող օրենսդրական կարգավորումներն ու իրականացվող միջոցառումները միտված են մարդկանց պատժելուն, ոչ թե խախտումները կանխարգելելուն։ Ըստ նրա` եթե մարդկանց չենք կրթելու այնպես, որ գիտակցեն երթևեկության կանոններին պարտադիր հետևելու կարևորությունը, եթե խախտումները շարունակաբար ինքնահաստատվելու, այլ ոչ թե պարսավանքի առիթ հանդիսանան, ապա ոչինչ չի ստացվի։
Քեյանի համոզմամբ` պետք է վարքագծի մշակույթը փոխվի, մարդիկ դառնան ավելի գիտակից, օրինապաշտ, և դա վերաբերում է ոչ միայն վարորդին, այլև հետիոտնին։
Вид на площадь Вардананц в городе Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2020
Երեք աշխատող արագաչափ կա ամբողջ Գյումրիում. ավտովթարներն ու երթևեկության մշակույթի պակասը
«Տասը տարի է, ինչ շարունակաբար վարորդներին պատժում են, տարեկան կազմվում է ավելի քան երկու միլիոն վարչական ակտ, բայց վարորդները կարգապահ չեն դառնում»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։
Քեյանի խոսքով` խնդիրն այն է, որ վարորդներն ամբողջությամբ չեն գիտակցում իրենց արարքների, իրենց անպատասխանատու մոտեցման հետևանքները, վտանգի աստիճանը, հետևաբար շատ կարևոր է նրանց կրթելու, ինքնագիտակցությունը բարձրացնելու հանգամանքը, որովհետև միայն այդ դեպքում, ըստ Քեյանի, կունենանք անվտանգ երթևեկություն։
Վարորդները դարձել են «տուգանքի ենթակա իրական մատերիալ». Քեյան
Նշենք` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։
Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագությունը սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում անգամ հավասար պայմաններում. օրինակ՝ միևնույն բնակավայրում), չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր։
Թաթոյանի համոզմամբ` քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար:
Լրահոս
0