00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների զարմանալի նմանությունը և գործելաոճի տարբերությունը

© press office of the GOV of RAՀայաստանի և Ղրղզստանի ղեկավարները
Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարները - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2022
Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ղազախական այս վերջին իրադարձությունները բացահայտեցին ՀԱՊԿ-ի անդամ երկու փոքր երկրների զարմանալի նմանությունը։ Ընդամենը մեկ օրինակ։
Եթե հիմա հարցնեմ՝ ի՞նչ եք կարծում, այդ ո՞ր պետությունն է, որի ղեկավարը մասնակցել է իշխանության դեմ ընդվզմանը, ստիպված է եղել որոշ ժամանակ թաքնվել, գիրք է գրել այդ ընթացքում, հետո ձերբակալվել ու հայտնվել ճաղերի հետևում։ Եվ վերջապես, զանգվածային ընդվզման ալիքի վրա երկրի ղեկավար է ընտրվել աննախադեպ բարձր ցուցանիշով՝ ձայների մոտ 80 տոկոսով, հաստատ անմիջապես, առանց վարանելու կպատասխանեք ՝ խոսքը, բնականաբար, Հայաստանի վարչապետի մասին է։ Ես էլ կհակադարձեմ՝ սխալվում եք, որովհետև իրականում նկարագրել եմ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին։
Համաձայնեք` դժվար թե որևէ մեկը ուշադրություն դարձներ այս նմանությանը, եթե ՀԱՊԿ-ը չորոշեր խաղաղապահներ գործուղել Ղազախստան։ Ու բոլորովին պատահական չէ, որ երբ Ղրղզստանի խորհրդարանում քննարկվում էր զինվորականներ ուղարկելու հարցը, որոշ պատգամավորներ նախագահին էին հասցեագրում այն նույն փաստարկները, որոնք Երևանում բարձրաձայնել է հայաստանյան ընդդիմությունը՝ որքանո՞վ է բարոյական իշխանության գալ փողոցային շարժման արդյունքում և միևնույն ժամանակ խաղաղապահներ գործուղել այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է հենց փողոցային բողոքներից։
Հայաստան և Ղրղզստան. մտավախությունների եւ գործելաոճի զարմանալի նմանություն
Պարզապես երկու երկրների իշխանությունների արձագանքը այս փաստարկներին խիստ տարբեր էր։ Ղրղզստանի նախագահը հիմնավորեց. «Մենք մեր զինվորականներին չենք ուղարկում, որպեսզի նրանք կրակեն հանրահավաք անող մեր եղբայր ղազախների վրա։ Մենք վստահ ենք, որ մեր զինվորները, որոնք չեն կրակել իրենց սեփական ժողովրդի վրա, չեն կրակի նաև մեր եղբայր ղազախների վրա։ Մենք նրանց ուղարկում ենք կայունությունն այդ երկրում ամրապնդելու համար»,- ասաց նախագահը։
Իսկ թե ինչու է Ղրղզստանի համար կարևոր հարևան երկրում կայունության վերականգնումն ու պահպանումը, մանրամասն բացատրեց Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Թաշիևը։ Նա ասաց, որ ընդհանուր առմամբ կառավարությունն ըմբռնումով է մոտենում ընդդիմության մտավախություններին, սակայն իշխանությունները ղեկավարվում են հենց Ղրղզստանի բնակիչների շահերով։ Իսկ փաստն այն է, որ Ղազախստանը, անվտանգության նկատառումներով, փակել է երկու երկրների սահմանին գտնվող 7 անցակետերից հինգը։

«Բոլորս հրաշալի հասկանում ենք՝ որքան ավելի երկար անկայուն մնա իրադրությունը Ղազախստանում, այնքան ավելի երկար փակ կմնան մեր սահմանները, ինչի հետևանքով կբարձրանան ապրանքների գները, կթանկանան վառելիքը, բենզինը և ալյուրը։ Եվ արդեն վաղը մեր ժողովուրդը կզգա այդ ամենի ազդեցությունը սեփական գրպանի վրա», - մանրամասնել է Թաշիևը։

Հիմա տեսնենք, թե ինչպիսի կեցվածք ընդունեց Հայաստանի իշխանությունը, որը «թավշյա հեղափոխությունից» ի վեր չի դադարում ամեն առիթով կրկնել. «Մենք երբեք ոչ մի կարևոր որոշում չենք կայացնի առանց ժողովրդի կարծիքը հարցնելու»։ Կներե՛ք, ձեր՝ հասարակ քաղաքացու կարծիքը հարցրե՞լ են։ Եթե չեն հարցրել, մնում է ենթադրել, որ պատմության մեջ առաջին անգամ ՀԱՊԿ-ի կազմում հայաստանյան ուժեր ուղարկելը, որի մասին քանի օր է անընդհատ խոսում է ողջ հանրապետությունը, իշխանություններն ամենևին էլ կարևոր հարց չեն համարում։
Ավելին, տեսեք, թե կառավարության չինովնիկներից մեկը ինչ բառապաշար է օգտագործում՝ հիմնավորելով, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցածը չի կարելի համեմատել Ղազախստանի ներկա իրադարձությունների հետ։ Նման համեմատությունները իշխանության ներկայացուցիչը անվանում է «անմտություն», քաղաքական դիվիդենտներ շահելու ցանկություն և էժան շահարկում»։ Ու սա այն դեպքում, երբ Երևանում ղազախական այս զարգացումները հիմնականում համեմատվում են բոլորովին էլ ոչ «թավշյա հեղափոխության», այլ գերազանցապես 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ։
Ոստիկանության և Թրամփի կողմնակիցների բախումը Կապիտոլիումի գրոհի ժամանակ (6 դեկտեմբերի, 2021թ)․ Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Ամերիկացիների համար առաջինը պետության շահն է, մեզ համար՝ կուսակցական և անձնական շահերը
Էլ ավելի զարմանալի է դառնում հայաստանցի իշխանավորների այսքան կոշտ արձագանքը, երբ տեսնում ենք, որ Ղրղզստանում նույնիսկ պիկետներ եղան խորհրդարանի դիմաց, որոնց մասնակիցների բերած պաստառների վրա գրված էր. «Ղրղզները ղազախների վրա երբեք չեն կրակի» և «Ղազախները մեր եղբայրներն են»։
Մինչդեռ ողջ Հայաստանում այս օրերին գեթ մի հոգի փողոց դուրս չեկավ՝ բողոքելու մեր տղաներին Ղազախստան ուղարկելու դեմ։ Ու երևի կարելի է համաձայնել որոշ մեկնաբանների հետ, որոնք այսպես են բացատրում ժողովրդի նման կեցվածքի պատճառը՝ նույնիսկ այն հայաստանցիները, որոնք բոլորովին չեն ընդունում և խստորեն քննադատում են իշխանությունների գործելաոճը, ներքուստ համոզված են՝ սա այն դեպքը չէ, երբ սուր, հրապարակային առճակատումը կարող է շահեկան լինել Հայաստան պետության համար։
Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին
Լրահոս
0