https://arm.sputniknews.ru/20220110/adrbejany-hradadari-rezhimy-khakhtel-e-naev-askerani-shrjanum-mijamtel-en-khaghaghapahnery-37365805.html
Ադրբեջանցիները կրակել են գյուղացիների ուղղությամբ, միջամտել են խաղաղապահները
Ադրբեջանցիները կրակել են գյուղացիների ուղղությամբ, միջամտել են խաղաղապահները
Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ։ 10.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-10T19:34+0400
2022-01-10T19:34+0400
2022-01-11T15:08+0400
արցախ
ադրբեջան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37365733_33:0:1313:720_1920x0_80_0_0_2418a1564748caab77d88a701cc1d4b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանն այսօր հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի ոստիկանությունը։«Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել, երբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և թույլ չեն տվել, որ դուրս գան այգուց»,– նշված է հաղորդագրության մեջ:Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։Հիշեցնենք` հունվարի 8–ին էլ ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37365733_320:0:1280:720_1920x0_80_0_0_bf3f69322102b9f4c969df33c23c1029.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, կրակոց
Ադրբեջանցիները կրակել են գյուղացիների ուղղությամբ, միջամտել են խաղաղապահները
19:34 10.01.2022 (Թարմացված է: 15:08 11.01.2022) Ադրբեջանցիները շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանն այսօր հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի ներքին գործերի ոստիկանությունը։
«Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել, երբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և թույլ չեն տվել, որ դուրս գան այգուց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։
Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։
Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը
կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա։
Հիշեցնենք` հունվարի 8–ին էլ
ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։