Շաբաթը սկսվեց վատ լուրով` հունվարի 4-ին ՊՆ-ն հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին, երբ մարդիկ պատրաստվում են Ամանորին, դիրքերում սպանվել է 18-ամյա զինծառայող Մովսես Թադևոսյանը։ Նա բազմազավակ ընտանիքի 4 որդուց մեկն էր, ուներ նաև 2 քույր։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Մովսեսի ծառայակիցը։Հունվարի 1-ին Երևանում տեղաց այս տարվա առաջին ձյունը։ Ամսի 2-ին այն ավելի առատ էր։ Այդ օրը երեխաների, ինչպես նաև մեծերի համար դարձավ իսկական տոն։ Հանրապետության հրապարակում էլ Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ ավելի մեծ ուրախություն էին փորձում պարգևել փոքրիկներին։ Եկեղեցում վառած ճրագները Աստծո լույսը բերեցին հայկական օջախներ. լուսանկարներ պատարագիցԻսկ Փարաքարում, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, 2022-ի առաջին օրերին էլ շարունակվում էին համայնքապետի ընտրությունները։ Ի վերջո, հունվարի 9-ին խնդիրը, կարծես թե, հանգուցալուծվեց` Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները հրաժարվեցին իրենց մանդատներից։Հայաստանի բոլոր եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվեց Սուրբծննդյան տոնին նվիրված Ճրագալույցի պատարագը, որը տարվա ընթացքում մատուցվում է նաև Սուրբ Հարության տոնին։ Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում մինչև հաջորդ օրվա երեկո:Հաջորդ օրն էլ հայ Առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի ծնունդը։ Առավոտյան, Սուրբ պատարագից հետո, կատարվեց Ջրօրհնեք` ի հիշատակ Հիսուսի մկրտության։
Սպանված Մովսեսի հայրը՝ Արամայիս Թադևոսյանը, իրար հետևից ծխում է։ Նրա որդին մահացել է Վայոց Ձորի մարզի զորամասերից մեկի մարտական դիրքում` ծառայության ժամանակ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Սպանության կասկածանքով կալանավորվել է նրա ծառայակիցը։
Սպանված Մովսեսի հայրը՝ Արամայիս Թադևոսյանը, իրար հետևից ծխում է։ Նրա որդին մահացել է Վայոց Ձորի մարզի զորամասերից մեկի մարտական դիրքում` ծառայության ժամանակ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Սպանության կասկածանքով կալանավորվել է նրա ծառայակիցը։
Ձմեռ պապը, Ձյունանուշը և ձյունը երեխաների համար իսկական տոն են։
Շաբաթը սկսվեց վատ լուրով` հունվարի 4-ին ՊՆ-ն հայտնեց, որ դեկտեմբերի 31-ին, երբ մարդիկ պատրաստվում են Ամանորին, դիրքերում սպանվել է 18-ամյա զինծառայող Մովսես Թադևոսյանը։ Նա բազմազավակ ընտանիքի 4 որդուց մեկն էր, ուներ նաև 2 քույր։ Սպանության կասկածանքով կալանավորվել է Մովսեսի ծառայակիցը։
Հունվարի 1-ին Երևանում տեղաց այս տարվա առաջին ձյունը։ Ամսի 2-ին այն ավելի առատ էր։ Այդ օրը երեխաների, ինչպես նաև մեծերի համար դարձավ իսկական տոն։ Հանրապետության հրապարակում էլ Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ ավելի մեծ ուրախություն էին փորձում պարգևել փոքրիկներին։
Իսկ Փարաքարում, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, 2022-ի առաջին օրերին էլ շարունակվում էին համայնքապետի ընտրությունները։ Ի վերջո, հունվարի 9-ին խնդիրը, կարծես թե, հանգուցալուծվեց` Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները հրաժարվեցին իրենց մանդատներից։
Հայաստանի բոլոր եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվեց Սուրբծննդյան տոնին նվիրված Ճրագալույցի պատարագը, որը տարվա ընթացքում մատուցվում է նաև Սուրբ Հարության տոնին։ Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում մինչև հաջորդ օրվա երեկո:
Հաջորդ օրն էլ հայ Առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի ծնունդը։ Առավոտյան, Սուրբ պատարագից հետո, կատարվեց Ջրօրհնեք` ի հիշատակ Հիսուսի մկրտության։