https://arm.sputniknews.ru/20220109/rdum-hh-ev-belarusi-despanatnery-pajtecnelu-sparnaliqneri-artiv-qrgortser-en-harucvel-37320525.html
ՌԴ–ում ՀՀ և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքների առթիվ քրգործեր են հարուցվել
ՌԴ–ում ՀՀ և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքների առթիվ քրգործեր են հարուցվել
Sputnik Արմենիա
ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները սպառնալիքով նամակներ էին ստացել հունվարի 7-ին։ 09.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-09T12:29+0400
2022-01-09T12:29+0400
2022-01-09T12:38+0400
հայաստան
ռուսաստան
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/900/64/9006432_0:0:1600:901_1920x0_80_0_0_6b9193ae45fce189d4366d0207bb60fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթեցնելու սպառնալիքներով անանուն հաղորդագրություններից հետո։Սպառնալիքները եղել են այն ֆոնին, որ տվյալ երկրները պետք է դուրս բերեն ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանի տարածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207–րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-ից մինչև 700 հազար ռուբլու չափով տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում:Նշենք, որ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ հունվարի 7-ին ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին սպառնալիքով նամակներ են ուղարկվել, որ կպայթեցնեն դեսպանատները։ Շենքերը ստուգվել էին և պայթուցիկ սարքեր կամ նյութեր չէին հայտնաբերվել։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
https://arm.sputniknews.ru/20220108/mets-turani-gaghapary-kheghdvec-ghazakhstanum-mijazgajnagety-amn-turqia-sirakhaghi-mnasin-37310871.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/900/64/9006432_140:0:1560:1065_1920x0_80_0_0_c91d7272b23df23cf01462f61b787a47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, դեսպանատուն
հայաստան, ռուսաստան, դեսպանատուն
ՌԴ–ում ՀՀ և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքների առթիվ քրգործեր են հարուցվել
12:29 09.01.2022 (Թարմացված է: 12:38 09.01.2022) ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները սպառնալիքով նամակներ էին ստացել հունվարի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթեցնելու սպառնալիքներով անանուն հաղորդագրություններից հետո։
Սպառնալիքները եղել են այն ֆոնին, որ տվյալ երկրները պետք է դուրս բերեն ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանի տարածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207–րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-ից մինչև 700 հազար ռուբլու չափով տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում:
Նշենք, որ
Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ հունվարի 7-ին ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների
էլեկտրոնային փոստին սպառնալիքով նամակներ են ուղարկվել, որ կպայթեցնեն դեսպանատները։ Շենքերը ստուգվել էին և պայթուցիկ սարքեր կամ նյութեր չէին հայտնաբերվել։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։