https://arm.sputniknews.ru/20220109/berdavanum-bacvel-e-44-orja-paterazmum-zohvatsneri-hishatakin-nvirvats-hushahamalir-37329056.html
Բացվել է զոհված բերդավանցիների հիշատակին նվիրված հուշահամալիր
Բացվել է զոհված բերդավանցիների հիշատակին նվիրված հուշահամալիր
Sputnik Արմենիա
Հուշահամալիրի բացմանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները: 09.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-09T18:45+0400
2022-01-09T18:45+0400
2022-01-09T18:59+0400
տավուշ
զոհ
հուշարձան
խաչքար
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37328229_0:0:1920:1080_1920x0_80_0_0_37f403352719220c4a4b5c9db0bbb27d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել է խաչքարը։Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանը։ Հուշահամալիրը կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։Հուշահամալիրի բացմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն էլ «Ֆեյսբուք»-ի էջում նշել է, որ կարմիր ժապավենը կտրել են, ջրով և գինով խաչքարի լվացումն արել են նահատակների ընտանիքների անդամները։«Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին և հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք։ Պետք է կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,– ասվում է գրառման մեջ։Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բերդավանցիներն են՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37328229_240:0:1680:1080_1920x0_80_0_0_7a4efefebf01adb7c4e22121c75948a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, զոհ, հուշարձան, խաչքար, արցախյան պատերազմ
տավուշ, զոհ, հուշարձան, խաչքար, արցախյան պատերազմ
Բացվել է զոհված բերդավանցիների հիշատակին նվիրված հուշահամալիր
18:45 09.01.2022 (Թարմացված է: 18:59 09.01.2022) Հուշահամալիրի բացմանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել է խաչքարը։
Տեղեկությունը
Facebook-ի էջում հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանը։ Հուշահամալիրը կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։
Հուշահամալիրի բացմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն էլ
«Ֆեյսբուք»-ի էջում նշել է, որ կարմիր ժապավենը կտրել են, ջրով և գինով խաչքարի լվացումն արել են նահատակների ընտանիքների անդամները։
Բերդավանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիր

«Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին և հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք։ Պետք է կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,– ասվում է գրառման մեջ։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բերդավանցիներն են՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը: