https://arm.sputniknews.ru/20220108/inch-linum-erb-dzer-tany-amerikaciner-en-hajtnvum-rd-agn-n-pataskhanel-e-blinkenin-37297145.html
Ի՞նչ է լինում, երբ ձեր տանը ամերիկացիներ են հայտնվում. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Բլինկենին
Ի՞նչ է լինում, երբ ձեր տանը ամերիկացիներ են հայտնվում. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Բլինկենին
Sputnik Արմենիա
Մոսկվան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի ասածին` նշելով, որ նա իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների... 08.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-08T08:59+0400
2022-01-08T08:59+0400
2022-01-08T16:36+0400
ռուսաստան
ամն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_0:136:3161:1914_1920x0_80_0_0_fab618dd6eff6f18cdc096bfb7902f06.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որը մեկնաբանել էր ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան տեղափոխելու որոշումը։«Էնթոնի Բլինկենն իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թունոտ արտահայտություն է արել ՀԱՊԿ-ի բացարձակ լեգիտիմ գործողություններին, ինչը պատասխանն է Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչին (որի մասին, ի դեպ, արդեն տեղեկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը)», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ Ղազախստանը կարող էր գլուխ հանել նաև առանց ՀԱՊԿ-ի օգնության, և ավելացրել. «Պատմության դասերից` եթե ռուսները հայտնվում են քո տանը, ապա դժվար է ստիպել, որ նրանք հեռանան»։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_215:0:2946:2048_1920x0_80_0_0_83296d63087483f46a4a58de41cdb39f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), էնթոնի բլինկեն
ռուսաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), էնթոնի բլինկեն
Ի՞նչ է լինում, երբ ձեր տանը ամերիկացիներ են հայտնվում. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Բլինկենին
08:59 08.01.2022 (Թարմացված է: 16:36 08.01.2022) Մոսկվան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի ասածին` նշելով, որ նա իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որը մեկնաբանել էր ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան տեղափոխելու որոշումը։
«Էնթոնի Բլինկենն իրեն բնորոշ գռեհիկ ոճով կատակել է Ղազախստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թունոտ արտահայտություն է արել ՀԱՊԿ-ի բացարձակ լեգիտիմ գործողություններին, ինչը պատասխանն է Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչին (որի մասին, ի դեպ, արդեն տեղեկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը)», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ Բլինկենը
հայտարարել էր, որ Ղազախստանը կարող էր գլուխ հանել նաև առանց ՀԱՊԿ-ի օգնության, և ավելացրել. «Պատմության դասերից` եթե ռուսները հայտնվում են քո տանը, ապա դժվար է ստիպել, որ նրանք հեռանան»։
«Եթե Էնթոնի Բլինկենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նկատի ունենա հետևյալը` երբ քո տանը հայտնվում են ամերիկացիները, դժվար է լինում ողջ մնալ, չկողոպտվել կամ չբռնաբարվել։ Դա մեզ սովորեցրել է ոչ թե ոչ վաղ անցյալը, այլ ամերիկյան պետականության բոլոր 300 տարիները։ Այս առիթով շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտներ, որոնց բախտը չի բերել իրենց տանը տեսնել այդ անկոչ հյուրերին», - նշում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։