00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում, ու ինչքա՞ն կտևի «ժամանակավոր» էժանացումը

© Sputnik / Asatur YesayantsԲենզակայան
Բենզակայան - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
Բենզակայան
Բաժանորդագրվել
Փորձագետները վառելիքի գների իջեցման տնտեսական հիմք չեն տեսնում։ Նրանց խոսքով` շուկան այսկերպ պատրաստվում է դիմակայել նոր մրցակիցներին ու մարտահրավերներին։
Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան բենզալցակայանները հաճելի անակնկալ են մատուցում իրենց հաճախորդներին։ Հետտոնական համատարած թանկացումների ֆոնին բենզինը, թերևս, միակ ապրանքն է, որ էժանացել է։
Իսկ ամենատարօրինակն այն է, որ փորձագետները վառելիքի գների իջեցման տնտեսական հիմք չեն տեսնում. միջազգային շուկայում գների էական անկում չի արձանագրվել, փոխարժեքի փոփոխություն ևս չկա, Հայաստանի բենզինի հիմանական մատակարար երկրում` Ռուսաստանում, բենզինը ոչ միայն չի էժանացել, այլև թանկացել ու դեռ շարունակում է թանկանալ։
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը չի բացառում, որ վառելիքի շուկայում մատակարարման ուղղությունների որոշակի դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել։ Օրինակ` Իրանից միանգամից մեծ ծավալի վառելիք է ներկրվել, կամ ներկրողները ավելի էժան վառելիք ներկրելու տարբերակ են գտել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա չբացառեց նաև, որ գների անակնկալ փոփոխությամբ հայաստանյան շուկայի խոշոր խաղացողները փորձում են կանխել նոր խաղացողների մուտքը շուկա։

«Բայց սա ավելի շուտ ոչ թե դեմպինգ է, այլ մրցակցային պրոցես, որովհետև խոսակցությունն այն մասին, որ շուկայում նոր խաղացող կարող է հայտնվել, շուկայի մյուս խաղացողների համար արդեն իսկ հիմք է գների իջեցման համար»,– ասաց Քթոյանը` հավելելով, որ ոլորտի ընկերություններն այսկերպ փորձում են բենզինի հայաստանյան շուկայում պոտենցիալ ներդրումները ոչ գրավիչ դարձնել։

Նրա խոսքով` այս դեպքում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բենզինի շուկայում նոր, խորքային ուսումնասիրություն անելու խնդիր ունի։
Հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ վերջին օրերի գնանկման վերաբերյալ այս պահին մեկնաբանություն դեռևս չունեն։
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ևս հակված է վառելիքի շուկայում կատարվող գործընթացները կապել շուկայում հայտնված նոր խաղացողների հետ։
«Մենք գիտենք, որ նոր խաղացողներ են ի հայտ եկել շուկայում, որոնք, կարող ենք ասել, նույնիսկ դեմպինգային որոշակի քայլերի են դիմում` փորձելով ավելի ցածր գնով իրենց գործունեությունը ծավալել ներքին շուկայում։ Մյուս կողմից մենք գիտենք, որ շուկայում ևս մեկ խաղացող է ի հայտ գալու։ Խոսքը վրացական «Պետրոլ Մարկետ» ընկերության մասին է, որն, ինչպես հայտնի է, կապակցված է ռուսական «Ռոսնեֆտի» հետ: Ընկերություն, որը նաև փորձելու է որոշակի ենթակառուցվածքային լուծումներ տալ` բենզալցակայանների նոր ցանց ստեղծելով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավթյանը։
Գազօջախ - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Ապրիլի 1-ից գազը կարող է թանկանալ. ԶԼՄ
Նրա դիտարկմամբ` նոր խաղացողները, շուկա մտնելով, փորձում են ավելի ցածր գնային քաղաքականություն իրականացնել շուկայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Եվ քանի որ Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գներն ակնհայտորեն շուկայականից բարձր են, հին խաղացողները կարողանում են իրենց թույլ տալ գների որոշակի նվազեցման գնալ։
Հայաստանյան վառելիքի շուկայում այսօր առկա վիճակը մեր զրուցակիցը բնութագրում է որպես «մենաշնորհային», որտեղ թեև առկա են տարբեր ու թվացյալ անկախ սուբյեկտներ, բայց իրականում դրանք գործել ու այսօր էլ գործում են ներքին հակամրցակցային համաձայնություններով։ Դավթյանն անգամ չի բացառում, որ գների նվազեցման որոշումը կայացվել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթությունում։ Այսօր գները նվազեցնելով, ըստ նրա, փորձ է արվում որոշակիորեն մեղմել առաջիկայում անխուսափելի թանկացումները։

«Ես կարծում եմ, որ սա ժամանակավոր լուծում է, որին գնաց շուկան ու շուկան կարգավորող մարմինները հետագայում ռիսկերից խուսափելու համար»,– ասում է փորձագետը։

Բանն այն է, որ Հայաստան ներկրվող բենզինի ու դիզվառելիքի 70-80 տոկոսն այսօր գալիս է Ռուսաստանից։ Իսկ այնտեղ այս տարվա առաջին կիսամյակում վառելիքի այդ տեսակների թանկացում է կանխատեսվում։
Հայաստանում բենզինի գինը վերջին 2 օրվա ընթացքում էժանացել է 4-8 տոկոսով։
Հայաստանյան բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինը, հունվարի 6-ից սկսած, 520-540 դրամից նվազել է մինչև 490-500 դրամ, «պրեմիում» տեսակինը 540-ից հասել է 510-520 դրամի։
Նշենք, որ դիզվառելիքի ու հեղուկ գազի գների վրա վերջին էժանացումները չեն ազդել. դրանք նոյեմբերի 1-ից ի վեր մնացել են անփոփոխ։
Տարեց տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում 2022թ–ի հունվարի 1-ից
Հիշեցնենք` հայաստանյան բենզինի շուկա նոր մուտք գործած ընկերությունը 2020 թվականին հիմնադրված «Մեգա Թրեյդ» ՍՊԸ–ն է, որը շահագործում է «Ռան Օյլ» բենզալցակայանների ցանցը։ Ի դեպ, «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը հենց այդ ցանցում է վաճառվում 490 դրամով։
Ինչ վերաբերում է վրացական «Պետրոլ Մարկետ» ընկերության սպասվող մուտքին,ապա դրա մասին դեռ անցյալ տարվա օգոստոսին հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Չցանկանալով ժամանակից շուտ բացել փակագծերը` նա ձեռնպահ էր մնացել ընկերության անունը հրապարակելուց, ասել էր միայն, որ ներդրվելու է բենզալցակայանների նոր ու ժամանակակից ցանց` ավելի էժան գներով։
Վրացի գործարար Դավիթ Յակոբաշվիլին, սակայն, Sputnik-ին հայտնել էր, որ ներդրողը «Petrocas» ՀՁ-ն է։
Այն նախատեսում է Հայաստանում ստեղծել 22 լցակայաններից բաղկացած ցանց՝ «Ռոսնեֆտի» հայկական ակտիվների հիման վրա։
Մեկնաբանությունները, թե «Petrocas»–ը կարող է Հայաստան նավթամթերք ներկրել Ադրբեջանից, Դավիդ Յակոբաշվիլիի խոսքով, աբսուրդային են, քանի որ «Petrocas»–ը «Socar»-ի մրցակիցն է։
«Petrocas»–ը հիմնադրվել է 2009 թ․-ին և զբաղվում է նավթի և նավթամթերքի փոխադրմամբ ու առևտրով:
Յակոբաշվիլիի խոսքով` «Petrocas»–ի պորտֆելում ադրբեջանական կապիտալ չկա։ Ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է «Ռոսնեֆտին», 51 տոկոսը` իրեն ու իր գործընկերներին։
Այսօր «Petrocas»–ը միջազգային ընկերություն է, որը նավթի առևտրի ոլորտի առաջատարներից է՝ տարեկան 6 միլիոն տոննա թրեյդինգային պորտֆելով։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, ընկերությունը ղեկավարում է նաև Վրաստանի խոշորագույն մանրածախ ցանցը՝ «Gulf» ապրանքանիշի ներքո, և Փոթիի նավթային տերմինալը:
Լրահոս
0