https://arm.sputniknews.ru/20220108/hrdeh-erevanum-tuzhatsneric-meky-3-tarekan-e-37297363.html
Խոշոր հրդեհ Երևանում. տուժածներից մեկը 3 տարեկան է
Խոշոր հրդեհ Երևանում. տուժածներից մեկը 3 տարեկան է
Sputnik Արմենիա
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ 08.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-08T09:25+0400
2022-01-08T09:25+0400
2022-01-08T11:57+0400
հայաստան
հրդեհ
երեխա
երևան
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24531175_0:83:1600:983_1920x0_80_0_0_f21072b319a2fa9b39ce1706c55221e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկում երեկ հրդեհ է բռնկվել, երկու մարդ է տուժել, որոնցից մեկը` մանկահասակ երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 23։10-ին ահազանգ է ստացել, որ Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 70 քմ)։Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում․ քաղաքացիներ են տարհանվել, կա տուժած. տեսանյութԴեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։Հրդեհը մեկուսացվել է հունվարի 8-ին` ժամը 00։38-ին, մարվել՝ 00։53-ին։ Այրվել է բնակարանը գույքով, ինչպես նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։Փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու. բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։Երևանում ավտոմեքենա է այրվել
https://arm.sputniknews.ru/20220106/erevanum-amerikjan-despanatan-motakajqum-avtomeqena-e-ajrvel-37241496.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/14/24531175_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9e8e9dbc9725bdebd62e61828829b0e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրդեհ, երեխա, երևան, տուժածներ
հայաստան, հրդեհ, երեխա, երևան, տուժածներ
Խոշոր հրդեհ Երևանում. տուժածներից մեկը 3 տարեկան է
09:25 08.01.2022 (Թարմացված է: 11:57 08.01.2022) Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկում երեկ հրդեհ է բռնկվել, երկու մարդ է տուժել, որոնցից մեկը` մանկահասակ երեխա։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 23։10-ին ահազանգ է ստացել, որ Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 70 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հրդեհը մեկուսացվել է հունվարի 8-ին` ժամը 00։38-ին, մարվել՝ 00։53-ին։ Այրվել է բնակարանը գույքով, ինչպես նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։
Փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու. բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։