00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն շարունակում է թշնամի համարվել Թուրքիայում. քաղաքագետը՝ Դավութօղլուի գրառման մասին

© AFP 2024 / ADEM ALTANԴավութօղլուն ու Էրդողանը
Դավութօղլուն ու Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
Դավութօղլուն ու Էրդողանը
Բաժանորդագրվել
Փորձագետ Սերգեյ Մելքոնյանը Թուրքիայի նախկին վարչապետի հայտարարության մեջ Հայաստանի վրա ճնշում գործադրելու ու հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ է տեսնում:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Թուրքիայի նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ասածը ՀԱՊԿ շրջանակում ՀՀ ակտիվության համատեքստում մեր երկրի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը:
Նրա կարծիքով՝ Թուրքիան չի թաքցնում իր վրդովմունքը, որը ՀԱՊԿ–ը միջամտում է ղազախստանյան իրադարձություններին։ Իսկ Հայաստանի՝ որպես նախագահող երկրի կողմից կազմակերպության գործողությունների ֆորմալ համակարգումը առանձնահատուկ սրություն է հաղորդում հարցին։
Նշենք, որ Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Twitter–ում հայտարարություն էր տարածել, որում վշտակցություն էր հայտնել բարեկամ և եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում, տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Նա նաև մտահոգություն էր հայտնել, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը հիմա նախագահում է Հայաստանը։
Մելքոնյանի կարծիքով՝ թեև Դավութօղլուն ընդհանուր առմամբ ներկայանում է որպես Թուրքիայի գործող ռեժիմի հակառակորդ, այդուհանդերձ Թուրքիայի վերնախավի դիրքորոշումը Երևանի նկատմամբ ընդհանուր առմամբ մեկն է՝ անհրաժեշտ է ձերբազատվել տարածաշրջանում հայկական քաղաքական գործոնից: Իրավիճակը շատ հետաքրքիր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման լույսի ներքո:

«Թուրքիայի հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները Երևանում ո՛չ գործընկեր, ո՛չ էլ առավել ևս բարեկամ չեն տեսնում։ Ինչ վերաբերում է Ղազախստանում տիրող իրավիճակին, ապա Թուրքիան, դիտարկելով ընդհանուր առմամբ Ռուսաստանին ու մասնավորապես ՀԱՊԿ-ին որպես հետխորհրդային տարածքի վրա ազդեցության ոլորտների համար պայքարում հիմնական հակառակորդ, առանձին ընդգծում է Ռուսաստանին աջակցող Հայաստանի դիրքորոշումը: Կարծես թե կրկին շեշտելով, որ չնայած երկխոսության մեկնարկին` Հայաստանը թշնամական քաղաքականություն է վարում», - ասում է Մելքոնյանը։

Նա կարծում է, որ Թուրքիան նման քայլերով ձգտում է ոչնչացնել Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործընկերային, դաշնակցային հարաբերությունները՝ ճնշում գործադրելով Երևանի գործողությունների վրա, ինչը հատկապես արդիական է կարգավորման շուրջ բանակցությունների նախաշեմին:
«Դատելով իշխանամետ մամուլի հաղորդագրություններից՝ Թուրքիայի ղեկավարությանն անհանգստացրել է, որ ՀԱՊԿ–ը միջամտել է ղազախական իրադարձություններին։ Այդ միջամտությունը կարող է վտանգել Անկարայի ներդրումները, որոնք նոր են սկսել կապիտալիզացվել քաղաքական ու հասարակական ազդեցության տեսքով», - նշեց քաղաքագետը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ղազախստանում թուրքական ֆինանսավորմամբ պատրաստված կադրերն ու կառույցները, որոնք, որպես կանոն, ռուսատյացություն, մասամբ նաև հայատյացություն են քարոզում, կարող են կա՛մ ոչնչացվել ահաբեկչական գործունեության համար, կա՛մ էլ ձերբակալվել դրա համար։ Փորձագետը հիշեցնում է, որ Թուրքիան այն արտաքին ուժերից է, որոնց հղում է արել Ղազախստանի առաջնորդը՝ խոսելով խաղաղ ցույցերի ֆոնին արմատական տարրերի ակտիվացման մասին։
Ում փողն է փչում Դավութօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
ՌԱԴԻՈ
Ում փողն է փչում Դավութօղլուն, կամ ի՞նչ սև կատու է անցել Ղազախստանի և Թուրքիայի միջև
Լրահոս
0