https://arm.sputniknews.ru/20220107/vedii-jrambari-karucumy-kavartvi-tareverjin-sanvosjany-tsanvotacel-e-ashkhatanqnerin-37271021.html
Վեդիի ջրամբարի կառուցումը կավարտվի տարեվերջին. Սանոսյանը ծանոթացել է աշխատանքներին
Վեդիի ջրամբարի կառուցումը կավարտվի տարեվերջին. Սանոսյանը ծանոթացել է աշխատանքներին
Sputnik Արմենիա
Անկախ եղանակային պայմաններից՝ ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T16:20+0400
2022-01-07T16:20+0400
2022-01-07T16:21+0400
վեդի
գնել սանոսյան
ջրամբար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/07/37269055_0:107:2048:1259_1920x0_80_0_0_cc41543a2da4d7c23bab0c5045b1c843.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Արարատի մարզում «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում կառուցվող Վեդիի ջրամբարի աշխատանքների ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։Սանոսյանին ուղեկցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանը։Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։Անկախ եղանակային պայմաններից՝ ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։Աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են.Կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը,Վարարային ջրհեռի (հիդրոտեխնիկական կառույցը ծառայում է ջրամբարից ջրի ավելցուկի դուրսնետման համար` խմբ.) բետոնային աշխատանքների 89,6 %-ը,Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների 97,3 %-ը,Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման 98 %-ը,Հիմնական պատվարի մարմնի կառուցման 66,0 %-ը,Փոքր պատվարի մարմնի կառուցման 46․2 %-ը։Նշենք, որ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ COVID-19 համավարակով և 2020թ.–ի պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։«Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի հողերում։ Տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին:Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 2021 թվականի նոյեմբերի 30–ին կազմում է 69,5 մլն եվրո (77.0 %)։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/07/37269055_114:0:1935:1366_1920x0_80_0_0_28c0b43129de13e8cee9db7150e69b48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վեդի, գնել սանոսյան , ջրամբար
վեդի, գնել սանոսյան , ջրամբար
Վեդիի ջրամբարի կառուցումը կավարտվի տարեվերջին. Սանոսյանը ծանոթացել է աշխատանքներին
16:20 07.01.2022 (Թարմացված է: 16:21 07.01.2022) Անկախ եղանակային պայմաններից՝ ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Արարատի մարզում «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում կառուցվող Վեդիի ջրամբարի աշխատանքների ընթացքին։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
Սանոսյանին ուղեկցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանը։
Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։
Անկախ եղանակային պայմաններից՝ ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։
Աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են.
Կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը,
Վարարային ջրհեռի (հիդրոտեխնիկական կառույցը ծառայում է ջրամբարից ջրի ավելցուկի դուրսնետման համար` խմբ.) բետոնային աշխատանքների 89,6 %-ը,
Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների 97,3 %-ը,
Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման 98 %-ը,
Հիմնական պատվարի մարմնի կառուցման 66,0 %-ը,
Փոքր պատվարի մարմնի կառուցման 46․2 %-ը։
Նշենք, որ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ COVID-19 համավարակով և 2020թ.–ի պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։ Նախարարը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմանված ժամկետներին։
«Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի հողերում։ Տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին:
Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 2021 թվականի նոյեմբերի 30–ին կազմում է 69,5 մլն եվրո (77.0 %)։