https://arm.sputniknews.ru/20220107/trichqneri-mej-emergchuhi-sirushvon-nshum-e-ir-35-amjaky-37294536.html
Թռիչքների մեջ եմ․ երգչուհի Սիրուշոն նշում է իր 35-ամյակը
Թռիչքների մեջ եմ․ երգչուհի Սիրուշոն նշում է իր 35-ամյակը
Sputnik Արմենիա
Երգչուհին խոստովանել է, որ առանձնապես չի սիրում նշել ծննդյան օրը, ուստի ուրախ է այս օրն աշխատանքային թոհուբոհի մեջ անցկացնելու համար։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T21:55+0400
2022-01-07T21:55+0400
2022-01-07T21:57+0400
սիրուշո
երգչուհի
ծնունդ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37293583_0:98:1100:717_1920x0_80_0_0_9ec8ce70a71ba1f914fb03e9c2903bad.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոյի ծննդյան օրն է։ Նա դառնում է 35 տարեկան։Facebook-ի և Instagram-ի իր էջերում երգչուհին օդանավում արված լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։ Նա նշել է, որ իր ծննդյան օրն անցել է աշխատանքային մթնոլորտում՝ առավոտյան հանդիպում, հետո միանգամից թռիչք, ուստի նա չի հասցրել կարդալ և պատասխանել իրեն ուղղված շնորհավորական բոլոր նամակներին։Նա շնորհակալություն է հայտնել ընկերներին, հարազատներին, գործընկերներին, երկրպագուներին ու բոլոր նրանց, ում անգամ չի էլ ճանաչում, բայց նրանք հիշում են իր ծննդյան օրը։«Ձեր տված սերն ու դրականը կրկնապատիկ վերադարձնում եմ ձեզ»,- գրել է Սիրուշոն։Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինը։ Նրանք ունեն երկու որդի։Սիրուշոն Հայաստանի և արտասահմանի բեմերում հանդես է գալիս փոքր տարիքից։ Նա միջազգային ճանաչում է ձեռքբերել «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելուց և «Քելե, քելե» երգով 4-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո։ Նա թողարկել է մի քանի ձայնասկավառակներ։Երգարվեստի բացից Սիրուշոն նաև գործարար է։ 2013 թվականին նա հիմնադրել է «Պռեգոմեշ» բրենդը․հին հայկական արծաթյա զարդերի մոտիվներով ստեղծվում են նորերը։Ինչպես է Սիրուշոն նշել իր 35-ամյակը. Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան
https://arm.sputniknews.ru/20211227/sirushvon-cujc-e-tvel-inchpes-en-vordinery-namak-grum-ev-inch-en-uzel-dzmer-papic-tesanjut-36897821.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37293583_0:0:1100:825_1920x0_80_0_0_43aa3e49786e9030136d9629bec83477.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրուշո, երգչուհի, ծնունդ, թռիչք
սիրուշո, երգչուհի, ծնունդ, թռիչք
Թռիչքների մեջ եմ․ երգչուհի Սիրուշոն նշում է իր 35-ամյակը
21:55 07.01.2022 (Թարմացված է: 21:57 07.01.2022) Երգչուհին խոստովանել է, որ առանձնապես չի սիրում նշել ծննդյան օրը, ուստի ուրախ է այս օրն աշխատանքային թոհուբոհի մեջ անցկացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոյի ծննդյան օրն է։ Նա դառնում է 35 տարեկան։
Facebook-ի և Instagram-ի իր էջերում երգչուհին օդանավում արված լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։ Նա նշել է, որ իր ծննդյան օրն անցել է աշխատանքային մթնոլորտում՝ առավոտյան հանդիպում, հետո միանգամից թռիչք, ուստի նա չի հասցրել կարդալ և պատասխանել իրեն ուղղված շնորհավորական բոլոր նամակներին։
«Հատկապես վերջին երկու տարիներին դժվար էի ինքս ինձ տրամադրում աշխատանքի, այս տարի տրամադրված եմ բացթողումները լրացնելու։ Քանի որ ծնունդս նշելու մեծ սիրահար չեմ, ինձ այսպես՝ աշխատանքային իրավիճակում օրն անցկացնելը չի խանգարում»,- խոստովանել է երգչուհին։
Նա շնորհակալություն է հայտնել ընկերներին, հարազատներին, գործընկերներին, երկրպագուներին ու բոլոր նրանց, ում անգամ չի էլ ճանաչում, բայց նրանք հիշում են իր ծննդյան օրը։
«Ձեր տված սերն ու դրականը կրկնապատիկ վերադարձնում եմ ձեզ»,- գրել է Սիրուշոն։
Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինը։ Նրանք ունեն երկու որդի։
27 դեկտեմբերի 2021, 10:49
Սիրուշոն Հայաստանի և արտասահմանի բեմերում հանդես է գալիս փոքր տարիքից։ Նա միջազգային ճանաչում է ձեռքբերել «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելուց և «Քելե, քելե» երգով 4-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո։ Նա թողարկել է մի քանի ձայնասկավառակներ։
Երգարվեստի բացից Սիրուշոն նաև գործարար է։ 2013 թվականին նա հիմնադրել է «Պռեգոմեշ» բրենդը․հին հայկական արծաթյա զարդերի մոտիվներով ստեղծվում են նորերը։