https://arm.sputniknews.ru/20220107/putinn-u-pashinjany-ghazakhstanum-hapk-khaghaghapahneri-tvi-avelacman-masin-chen-khvosel-peskvov-37273376.html
Պուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թվի ավելացման մասին չեն խոսել. Պեսկով
Պուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թվի ավելացման մասին չեն խոսել. Պեսկով
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են ղազախստանյան իրադրությունը։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T17:04+0400
2022-01-07T17:04+0400
2022-01-07T17:07+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
ղազախստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34217598_0:0:1280:720_1920x0_80_0_0_9eba384f8f15fc3cc7c28d894569c283.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովը։«Ոչ», - ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին անընդհատ զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն այսօր առանձին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են:
https://arm.sputniknews.ru/20220107/rusastanic-12-razmakan-inqnatire-meknel-ghazakhstan-37271666.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34217598_0:0:960:720_1920x0_80_0_0_a372b91564a9fdbc874a66288b629f05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ղազախստան, դմիտրի պեսկով
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ղազախստան, դմիտրի պեսկով
Պուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թվի ավելացման մասին չեն խոսել. Պեսկով
17:04 07.01.2022 (Թարմացված է: 17:07 07.01.2022) Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են ղազախստանյան իրադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովը։
«Ոչ», - ասել է նա
«Ինտերֆաքս» գործակալությանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին անընդհատ զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն այսօր առանձին հեռախոսազրույց է ունեցել
Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում
անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի
ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: