https://arm.sputniknews.ru/20220107/pashinjany-putini-het-qnnarkel-e-ghazakhstanum-steghtsvats-iravitshaky-37254467.html
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T13:36+0400
2022-01-07T13:36+0400
2022-01-07T13:40+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ղազախստան
հայաստան և հապկ
անկարգություններ
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34218725_0:0:2849:1603_1920x0_80_0_0_6cabc303291f24e2ad6d92fe8c91fed5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում զինծառայողներ կան Հայաստանից։Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
https://arm.sputniknews.ru/20220107/hajastany-100-khaghaghapah-e-ugharkel-ghazakhstan-pnn-lusankarner-e-hraparakel-37254127.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34218725_80:0:2811:2048_1920x0_80_0_0_2219e2e1cb7c68b5ba51cabfd888ae46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան, հայաստան և հապկ, անկարգություններ
նիկոլ փաշինյան, հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան, հայաստան և հապկ, անկարգություններ
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը
13:36 07.01.2022 (Թարմացված է: 13:40 07.01.2022) Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:
Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում
անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
զինծառայողներ կան Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։