https://arm.sputniknews.ru/20220107/nikvol-pashinjany-zrucel-e-hapk-glkhavvor-qartughari-het-37265905.html
Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին է ներկայացրել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T14:57+0400
2022-01-07T14:57+0400
2022-01-07T14:58+0400
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
հայաստան
նիկոլ փաշինյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ստանիսլավ զաս
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28628437_0:0:1601:901_1920x0_80_0_0_7c3e030d6e05dc9a4453c30a01e96783.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի իրադրության կարգավորման մասին ՀԱՊԿ որոշման կատարման մանրամասները։Զասը ներկայացրել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։Զրույցի ընթացքում նշվել է, որ շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի ԶՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելը։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
https://arm.sputniknews.ru/20220107/akh-qartugharn-asel-e-inchu-e-hajastany-khaghaghapah-uzher-ugharkel-hajastan-37256515.html
https://arm.sputniknews.ru/20220107/hapk-khaghaghapahnery-ghazakhstanum-vov-vorqan-zvorakhumb-e-ugharkel-37256028.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28628437_0:0:1421:1066_1920x0_80_0_0_550cc09f7c4bc6f43d2e56ee75518c7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, ղազախստան
հայաստան, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, ղազախստան
Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
14:57 07.01.2022 (Թարմացված է: 14:58 07.01.2022) ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին է ներկայացրել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կազմակերպությունը
հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի իրադրության կարգավորման մասին ՀԱՊԿ որոշման կատարման մանրամասները։
Զասը ներկայացրել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։
Զրույցի ընթացքում նշվել է, որ շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի ԶՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելը։
Հիշեցնենք` Ղազախստանում
բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում
անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա
արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար
դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար
խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում
100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։