00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարությանի հայտարարությունների մի մասով նյութեր են նախապատրաստվում․ դատախազություն

© Photo : press office of Yerevan municipality Հայկ Մարության
Հայկ Մարության  - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Հայկ Մարության . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատախազությունն ուսումնասիրել է Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցած միջադեպի, Հայկ Մարությանի հայտարարությունների և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները։
ՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ՀՀ դատախազությունն արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի` գլխավոր դատախազին հասցեագրված հրապարակային հարցադրումներին։
Վարդևանյանը հունվարի 5-ին Facebook-ի իր էջում հարցադրումներ էր ուղղել Արթուր Դավթյանին՝ Վարդենիսի համայնքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակի, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման առնչությամբ։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վարդենիսի համայնքապետարանի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու և ըստ դրա արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին թույլ չէին տվել մուտք գործել համայնքապետարան, այսինքն՝ իրենց աշխատավայր։
Քաղաքագետը Վարդենիսում իշխանության յուրացման, քաղաքացիական բախումներ հրահրելու հատկանիշներ է նկատում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
ՌԱԴԻՈ
ՔՊ–ի թեկնածուն փորձում է Վարդենիսում խմբագրել համայնքի էլեկտորալ տրամադրությունները
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի ավագանու նիստում արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել է ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ: Նշվում է, որ հայտարարությունների մի մասով արդեն սկսվել են նյութեր նախապատրաստվել, իսկ մյուս մասով դեռևս ստուգողական գործողությունները շարունակվում են: Հիշեցնենք` նախորդ տարի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ավագանու նիստ՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով։ Նիստի ժամանակ Մարությանը հայտարարեց, որ աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր «ռանգի պաշտոնյաներից», որոնք հայտնում էին, թե քաղաքապետարանի ինչ-որ մի աշխատակից «վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել» ու պահանջել են նրան աշխատանքից հեռացնել, սակայն ինքը հրաժարվել է դա անել։
Ըստ նրա՝ զանգեր է ստացել նաև տարբեր խնդրանքներով` այս կամ այն շինությունը կառուցելու, այս կամ այն տեղ առևտրի կետ դնելու մասին, դրանք մերժել է` հայտարարելով, որ ինքն աշխատելու է օրենքով։ Հայկ Մարությանը նաև հայտարարել էր, որ այն ապօրինի կառույցները, որոնց դեմ քաղաքապետարանը ամիսներ ու տարիներ շարունակ պայքար էր մղում, ի վերջո օրինականացվում էին կառավարության որոշումներով։ Մարությանի խոսքով՝ այս ամենի և մի շարք այլ հարցերում ունեցած անհամաձայնության պատճառով էլ, այսպես ասած, հարաբերությունների խզում տեղի ունեցավ իր և ՔՊ-ի միջև։
«Սիսական» ջոկատի մարտիկները դատապարտում են Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումները
Դատախազություն անդրադարձել է նաև «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցին՝ կոչ անելով Վարդևանյանին հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։
«Թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ հանրապետությունում 2021թ. քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Հայկ Մարությանն ու ավագանու ևս 3 անդամ հրաժարվել են մանդատից
Դատախազությունից նաև հավելում են, որ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերքի տեսականի, ինչպես Աշոտ Մինասյանը։
Լրահոս
0