00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Միրզոյան. հայազգի գործչի «ղազախական նացիոնալիզմը»

© Ак ЖайыкՂազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթին
Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթին - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ո՞վ կմտածեր, որ բազում պրոբլեմների բեռի տակ կքած փոքրիկ Հայաստանի ներկայացուցիչները երբևէ կարող են գործուղվել Կենտրոնական Ասիա՝ հսկա Ղազախստանի ներքին խնդիրների կարգավորմանն աջակցելու համար։
Բայց ախր մոռանում ենք, որ դեռ մոտ 90 տարի առաջ Ղազախստանի հանրապետության կայացմանը իր ամենաանմիջական մասնակցությունն է բերել Լեռնային Ղարաբաղում ծնված հայը։ Այո′, շատ ճիշտ եք, խոսքը պետական և կուսակցական գործիչ Լևոն Միրզոյանի մասին է, որը Ադրբեջանում պաշտոնավարելուց հետո մեկնեց Ղազախստան և հինգ տարի շարունակ ղեկավարեց այդ հանրապետությունը։
Լևոն Միրզոյան. հայազգի գործչի «ղազախական նացիոնալիզմը»
Ի դեպ, հենց Լևոն Միրզոյանի օրոք Ղազախստանի ինքնավար հանրապետությունը 1936 թվականին դարձավ միութենական հանրապետություն, իսկ հաջորդ տարի ընդունվեց առաջին Սահմանադրությունը, որը մշակվել էր Լևոն Միրզոյանի անմիջական ղեկավարությամբ։
Շատերը պնդում են, թե հիմա Ղազախստանում աննախադեպ ճգնաժամ է։ Միգուցե ճիշտ են, որովհետև այն, ինչ տեսավ հայազգի գործիչը, երբ ժամանեց Ղազախստան, դժվար է ճգնաժամ անվանել, դա կատարյալ աղետ էր։ Անգլո-ամերիկյան հայտնի պատմաբան Ռոբերտ Քոնքվեսթի վկայությամբ, 1932-33 թվականների սարսափելի սովի հետևանքով Ղազախստանում մահացել էր ավելի քան մեկ միլիոն մարդ, բնակչության գրեթե կեսը լքել էր հայրենիքը, որտեղ գոյություն պահպանելը գրեթե անհնար էր դարձել։
© Photo : Public domainԼևոն Միրզոյան
Мирзоян Левон Исаевич - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Լևոն Միրզոյան
Լևոն Միրզոյանի օրոք իրադրությունը սկսեց շտկվել։ Նրա կարգադրությամբ գյուղացիներիներին մոտ մեկ միլիոն անասուն բաժանվեց, սկսվեց բազմաթիվ ձեռնարկությունների, հիդրոէլեկտրակայանների շինարարությունը։ Արդեն 1935 թվականին գործարկվեց Ղազախստանը Ռուսաստանին կապող 800 կիլոմետրանոց նավթատարը։ Միրզոյանի նախաձեռնությամբ հիմնադրվեցին Ղազախստանի Գիտությունների ակադեմիան, պետական ֆիլհարմոնիան, երաժշտական թատրոնը, անցկացվեց Ղազախստանի գրողների առաջին համագումարը, հետմահու արդարացվեց հայտնի բանաստեղծ Աբայը։
Կգտնվի՞ արդյոք Քրիստոսի պատկերով կտավը. Վահան Հովհաննիսյանի կանխատեսումը
Այս ամենի շնորհիվ Միրզոյանը շահեց ղազախստանցիների սիրտը։ Նրա ազգանունն այսպես էին արտասանում՝ «Միրզաժան», ինչը ղազախերեն նշանակում է բարի, առատաձեռն մարդ։ Հայ գործչի հեղինակությունը գնալով աճում էր, ու դա վտանգավոր էր. չէ՞ որ նույնիսկ այսօրվա Հայաստանի օրինակով հրաշալի գիտենք, որ ինքնասիրահարված, բռնապետական հակումներ ունեցող առաջնորդները տանել չեն կարողանում մարդկանց, որոնց նկատմամբ հասարակությունը ակնածանք է տածում։ Վրա հասավ 1937 թվականը։
Ռուսաստանցի մեկնաբաններից մեկը գրում է. «Միրզոյանը, հասկանալով, որ զանգվածային ռեպրեսիաների ժամանակաշրջանում ի զորու չէ ազդել կենտրոնի գործողությունների վրա, համենայնդեպս փորձում էր հանդես գալ տեղական որոշ ղեկավարներին ներկայացվող անհիմն մեղադրանքների դեմ, գտնելով, որ կադրերին պետք է դաստիարակել, այլ ոչ թե ֆիզիկապես ոչնչացնել»։
Ոստիկանության և Թրամփի կողմնակիցների բախումը Կապիտոլիումի գրոհի ժամանակ (6 դեկտեմբերի, 2021թ)․ Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Ամերիկացիների համար առաջինը պետության շահն է, մեզ համար՝ կուսակցական և անձնական շահերը
Պատմաբան և գրող Գրիգորի Պոմերանցը փաստում է, որ կուսակցական գործիչ Օլգա Շատունովսկայային, որը նախկինում հաճախ քննադատում էր հենց իրեն՝ Ղազախստանի ղեկավարին, 1937 թվականին Միրզոյանը զգուշացրել է սպասվող ձերբակալության մասին և այդպիսով փրկել նրա կյանքը։ Նա նաև համոզել է հայտնի գրող Մուխտար Աուեզովին հեռանալ Ղազախստանից և Սիբիրի քաղաքներից մեկում սպասել՝ մինչև կանցնեն դժնդակ տարիները։
Մոտ 20 տարի առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արխիվը մի գիրք հրատարակեց, որը կոչվում է «Լևոն Միրզոյանը Ղազախստանում»։ Թույլ տվեք մի մեջբերում անել այդ գրքում զետեղված ամփոփ գնահատականից. «Միրզոյանը 1933-38 թվականներին նպաստեց Ղազախստանի գյուղատնտեսությունում խորը ճգնաժամի հաղթահարմանը, աջակցեց հանրապետությունում արդյունաբերության և մշակույթի զարգացմանը, ազգային կադրերի ձևավորմանը և սկզբնական շրջանում փորձում էր զսպել ռեպրեսիաները, բայց հետագայում՝ հասկանալով, որ ինքն էլ է պոտենցիալ զոհ, ակտիվորեն մասնակցեց այդ ռեպրեսիաներին»։
Արցախյան թնջուկ, կամ ինչ իմաստ ունի անընդհատ վիճաբանել անցյալի շուրջ, երբ ապագան անորոշ է
Համաձայնե′ք, շատ ճիշտ էին ժողովածուի հեղինակները, երբ Միրզոյանին «պոտենցիալ զոհ» էին անվանում։ Մայիսի 15-ին նա շտապ հեռագիր ստացավ Իոսիֆ Ստալինից. «Անմիջապե′ս եկեք Մոսկվա»։ Մինչ Լևոն Միրզոյանը պատրաստվում էր իրերը տեղավորել գնացքում, լուր ստացավ, որ իրեն հեռացրել են Ղազախստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնից։ Իսկ Մոսկվայի մոտակայքում՝ Կոլոմնա քաղաքում, գնացքը հանկարծ կանգ առավ, չեկիստները մտան վագոն, ձերբակալեցին Լևոն Միրզոյանին և տարան Լեֆորտովոյի բանտ։
ԽՍՀՄ-ի Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան 1939 թվականի փետրվարին նրան դատապարտեց գնդակահարության։ Չեք հավատա, բայց մեղադրական դատավճռի գլխավոր կետերից մեկն այսպես էր ձևակերպված՝ «ղազախական նացիոնալիզմ»։ Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ հայազգի գործչի ղազախական նացիոնալիզմը։
Լրահոս
0