00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չվերթների չեղարկման պատճառով Ղազախստանի բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանում են մնացել

© Sputnik / Andranik GhazaryanСамолет авиакомпании SCAT в аэропорту "Звартноц"
Самолет авиакомпании SCAT в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Բաժանորդագրվել
Ղազախական օդանավակայանները կաթվածահար են, Ալմաթիում ինքնաթիռներ են վնասվել հարձակման հետևանքով, Ակտաուի օդանավակայանում բարիկադներ են տեղադրվել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Երևան-Ակտաու-Երևան ուղիղ չվերթերը ժամանակավորապես չեղարկվել են՝ պայմանավորված Ղազախստանում ստեղծված արտակարգ դրությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում «Սկատ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Օքսանա Սվիստունը։ Ղազախստանի օդանավակայաններից ներկա իրավիճակում անհնար է թռիչք իրականացնել և հակառակը։ Նրա տեղեկություններով՝ Ալմաթիում օդանավակայանի վրա հարձակման ժամանակ ղազախական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը շարքից դուրս է եկել։
Բաքվի բռնապետը ՀԱՊԿ-ում կորցրեց իր լավագույն հովանավորին. Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան
«Ինչ վերաբերում է Ակտաուի օդանավակայանին, ապա անգամ աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել օդանավակայանի տարածք, քանի որ այն ամբողջովին բարիկադավորված է»,- տեղեկացրեց Սվիստունը։
Օդանավակայանների կաթվածահար լինելու և չվերթների չեղարկման հետևանքով թե Հայաստանում, թե Ղազախստանում մի քանի տասնյակ քաղաքացիներ են մնացել։ Ստույգ թիվ նշել ավիաընկերության ներկայացուցիչը դժվարանում է, քանի որ ավիատոմսերի էլեկտրոնային համակարգը, որով աշխատում էին և ամրագրումներ կատարում, «Սկատ» ավիաընկերությանն է, իսկ Ղազախստանում հիմա ինտերնետ կապը բացակայում է։
«Գիտենք, որ բավականին շատ ուղևորներ են սպասում չվերթերին։ Ցուցակներն ենք կազմում՝ հիմնվելով մեր ունեցած տվյալների վրա, ներառում ենք նաև այն տվյալները, որոնք ստանում ենք, երբ մեզ անձամբ դիմում են ուղևորները»,- նշեց ավիաընկերության ներկայացուցիչը։
Յենս Ստոլտենբերգ - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել Ղազախստանից Հայաստան ժամանած և մեկնել չկարողացող ուղևորների համար, որոնք մեծ մասը, ավիաընկերության ներկայացուցչի խոսքով, Ղազախստանի քաղաքացիներ են։
«Քանի որ Ղազախստանում բանկային համակարգը չի գործում, կան մարդիկ, որոնք կանխիկ գումար իրենց մոտ չունեն, փաստորեն մնացել են առանց գումարի, շատերը մնալու տեղ էլ չունեն։ Մենք դիմել ենք Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն, դեսպանատան աշխատակիցները հենց օդանավակայանից այդ քաղաքացիներին տեղափոխել են հյուրանոցներ, հոգացել նրանց կեցության, սննդի հարցերը»,- նշեց Սվիստունը։
Ալմաթիում կրքերը չեն հանդարտվում. ինչ է սպասվում Ղազախստանում ապրող հայ համայնքին
Թե երբ չվերթերը կվերսկսվեն, ավիաընկերության ներկայացուցիչը չի կարող ասել․ պայմանավորված է Ղազախստանում իրավիճակի կայունացմամբ։
Երևան-Ակտաու-Երևան թռիչքներն իրականացվում են շաբաթական 4 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։ Վաղվա թռիչքը ներառյալ՝ հետաձգվել է ընդհանուր 3 չվերթ։ Թռիչքներն իրականացվում են 50-տեղանող ինքնաթիռներով։
Սվիստունի խոսքով՝ Ակտաուից Երևան ժամանող ինքնաթիռի գրեթե բոլոր նստատեղերը զբաղված էին լինում, Երևանից Ակտաու միջինը 20-26 ուղևոր էր մեկնում։ Սվիստունը չի բացառում, որ երբ օդանավակայանները վերականգնեն բնականոն աշխատանքը՝ չվերթեր կիրականացվեն մեծ տարողունակություն ունեցող ինքնաթիռով, որ հնարավոր լինի Հայաստանում և Ղազախստանում մնացած ուղևորներին տեղափոխել համապատասխան ուղղությամբ։
Լրահոս
0