https://arm.sputniknews.ru/20220106/zasy-nshel-e-te-ghazakhstanum-hapk-qani-khaghaghapah-kteghakajvi-u-vorqan-zhamketvov-37241320.html
Զասը նշել է, թե Ղազախստանում ՀԱՊԿ քանի խաղաղապահ կտեղակայվի ու որքան ժամկետով
Զասը նշել է, թե Ղազախստանում ՀԱՊԿ քանի խաղաղապահ կտեղակայվի ու որքան ժամկետով
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։ 06.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-06T23:14+0400
2022-01-06T23:14+0400
2022-01-07T13:52+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ստանիսլավ զաս
ղազախստան
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/06/37227483_0:0:3641:2048_1920x0_80_0_0_e5a165ac65fd2c7d5bd5d78fa86e95f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի՝ Ղազախստանում գտնվելու ժամկետը կախված է իրավիճակից ու հանրապետության ղեկավարության որոշումից։ Խաղաղապահ առաքելության ավարտին զորքերը դուրս կբերվեն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։«Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման մեջ նշված է՝ «ոչ երկար ժամանակով»։ Դա օրեր թե շաբաթներ կլինj՝ կախված է իրավիճակից, ու իհարկե, Ղազախստանի իշխանությունների դիրքորոշումից»,-հայտարարել է Զասը։Նա հայտնել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թիվը կլինի մոտ 2500, որը հարկ եղած դեպքում կավելացվի։Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։
https://arm.sputniknews.ru/20220106/hapk-y-planavorum-e-vaghn-avartel-ghazakhstanum-khaghaghapahneri-verateghabashkhumy-37239955.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/06/37227483_373:0:3104:2048_1920x0_80_0_0_356078b8dd79ddaf2581e2ebefad721a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, ղազախստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, ղազախստան
Զասը նշել է, թե Ղազախստանում ՀԱՊԿ քանի խաղաղապահ կտեղակայվի ու որքան ժամկետով
23:14 06.01.2022 (Թարմացված է: 13:52 07.01.2022) ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի՝ Ղազախստանում գտնվելու ժամկետը կախված է իրավիճակից ու հանրապետության ղեկավարության որոշումից։ Խաղաղապահ առաքելության ավարտին զորքերը դուրս կբերվեն,
ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման մեջ նշված է՝ «ոչ երկար ժամանակով»։ Դա օրեր թե շաբաթներ կլինj՝ կախված է իրավիճակից, ու իհարկե, Ղազախստանի իշխանությունների դիրքորոշումից»,-հայտարարել է Զասը։
Նա հայտնել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թիվը կլինի մոտ 2500, որը հարկ եղած դեպքում կավելացվի։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։