https://arm.sputniknews.ru/20220106/rd-agn-n-husvov-e-vor-ghazakhstanum-iravitshakn-arag-kkargavvorvi-hajtararutjun-37227868.html
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի. հայտարարություն
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի. հայտարարություն
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է, որ բոլոր խնդիրները լուծվեն իրավական–սահմանադրական դաշտի շրջանակում: 06.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-06T15:20+0400
2022-01-06T15:20+0400
2022-01-06T15:22+0400
ռուսաստան
ղազախստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:3111:1751_1920x0_80_0_0_5211bf6343bd7e0871128098c865659b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուշիուշով հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։«Կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով սահմանադրական-իրավական դաշտի շրջանակներում և երկխոսության ճանապարհով, ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերը», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ երկրում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի։«Կապ ենք պահպանում Ղազախստանում ռուսական կառույցների հետ։ Մեր դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։ Առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տուժածներ չկան», - նշվում է հայտարարության մեջ:Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
https://arm.sputniknews.ru/20220106/hajastany-shurj-70-zinvvorakan-e-ugharkel-ghazakhstan-37225583.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1109/97/11099758_0:0:2731:2048_1920x0_80_0_0_9862c3c2b7c9b4305000880dfdd423f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ղազախստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայտարարություն
ռուսաստան, ղազախստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայտարարություն
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի. հայտարարություն
15:20 06.01.2022 (Թարմացված է: 15:22 06.01.2022) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է, որ բոլոր խնդիրները լուծվեն իրավական–սահմանադրական դաշտի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուշիուշով հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով սահմանադրական-իրավական դաշտի շրջանակներում և երկխոսության ճանապարհով, ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերը», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է
ԱԳՆ կայքում:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ երկրում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի։
«Կապ ենք պահպանում Ղազախստանում ռուսական կառույցների հետ։ Մեր դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։ Առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տուժածներ չկան», - նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը
ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա
ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: