https://arm.sputniknews.ru/20220106/hapk-y-havaqakan-khaghaghapah-uzher-kugharki-ghazakhstan-37218089.html
ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան. Փաշինյան
ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշումն ընդունել է` հիմք ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը։ 06.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-06T01:47+0400
2022-01-06T01:47+0400
2022-01-07T13:52+0400
նիկոլ փաշինյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ղազախստան
խաղաղապահ
հապկ-ի խաղաղապահները ղազախստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/25/21242510_0:120:1600:1020_1920x0_80_0_0_7a38c362ad38d528d15268b0583016e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան երկրում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:2022 թվականից Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը:Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին։ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
https://arm.sputniknews.ru/20220105/ghazakhstani-nakhagahy-dimel-e-hapk-in-37216756.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/25/21242510_54:0:1475:1066_1920x0_80_0_0_445ab2ab73861592f7b9874fcc08c389.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան, խաղաղապահ
նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ղազախստան, խաղաղապահ
ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան. Փաշինյան
01:47 06.01.2022 (Թարմացված է: 13:52 07.01.2022) ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշումն ընդունել է` հիմք ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան երկրում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով: Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:
2022 թվականից Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը,
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը:
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին։ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը
ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել: