00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դու ծնկաչոք խնդրում էիր...». Գոհար Ավետիսյանը հաստատեց, որ ամուսնալուծվել է

© Photo : Instagram / goar_avetisyanԳոհար Ավետիսյան
Գոհար Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2022
Գոհար Ավետիսյան
Բաժանորդագրվել
Գոհար Ավետիսյանի հետևորդները սատարել են նրան, ոմանք նշել են, որ նա աշխարհի ամենալավ տղամարդուն է արժանի։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաստատել է, որ բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։ Instagram-ի իր էջում նա հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ սկզբում լաց է լինում, իսկ հետո հայտնվում է համարձակ կերպարով։
Տեսանյութն ուղեկցվում է երգիչ Լյոշա Սվիկի «Լալիս էի» երգով, որի բառերը կրկնում է Գոհարը. «Երբ նա գնում էր, դու լաց էիր լինում ու ծնկաչոք խնդրում ամեն ինչ պահպանել, իսկ հիմա մոռացել ես սիրելը»։
«Տեսանյութը նկարահանելու ժամանակ ես լացեցի այնքան, ինչքան կարող էի։ Այս երգն իմ սրտից է»,–տեսանյութին կից գրել է դիմահարդարը։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու սատարել Գոհարին։
««Գոհար, դու հիասքանչ ես, թող քո հետևից լաց լինեն», «Ամեն ինչ լավ կլինի, դու աշխարհի ամենալավ տղամարդուն ես արժանի», «Սերգեյի համա՞ր էիր լաց լինում։ Նա ընդհանրապես չէր համապատասխանում ձեզ, դու ավելի լավին ես արժանի»»,–գրել են նրանք։
Նշենք, որ Գոհարի էջի հետևորդները մի քանի օր շարունակ բոլոր նկարների մեկնաբանություններում հարցուփորձ էին անում, թե որտեղ է Սերգեյը, հետո սկսեցին գրել, որ Գոհարը բաժանվել է։
Հետևորդների աչքից չէր վրիպել, որ դիմահարդարն իր էջից հեռացրել է այն բոլոր լուսանկարները, որտեղ ամուսնու հետ է։
Կրքերն ավելի թեժացան, երբ դիմահարդարի ամանորյա ֆոտոշարքում Սերգեյի փոխարեն հայտնվեց Ձմեռ պապը։ Գոհարը որոշել էր Նոր տարին դիմավորել ծնողների տանը ու բազմաթիվ տեսանյութեր էր հրապարակում Instagram-ի սթորի բաժնում։ Այդ տեսանյութերում ևս Սերգեյը չկար։
Իր էջում հարցուպատասխանի ժամանակ Գոհարին հարցրել էին, թե ուր է նրա ամուսինը, Գոհարը պատասխանել էր․«Եվ ապրեցին նրանք երկար և երջանիկ, որովհետև ժամանակին բաժանվեցին»։
Նշենք, որ Գոհարի ու Սերգեյի ամուսնության մասին հայտնի դարձավ 2020 թվականի փետրվարին, երբ Գոհարը տեղեկացրեց, որ հղի է։
Սկզբում նա չէր ցանկանում ամուսնուն ներկայացնել հանրությանը, քանի որ Սերգեյը չէր ուզում։ Բայց դա երկար չտևեց։
Սերգեյն ու Գոհարը մեկ որդի ունեն՝ Գասպարը։ Հուլիսի 3-ին փոքրիկը կդառնա 1 տարեկան։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին, տևական ժամանակ առաջին ամուսնալուծության մասին լուրերին ոչ մի կերպ չարձագանքող Գոհարը, խոստովանեց, որ 2 ամիս է, ինչ բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։
«Սերյոգան ինձ ձեռքերի վրա է տանում»․ Գոհար Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Լրահոս
0