00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալմաթիում փորձել են գրոհել ոստիկանության շենքը․ տասնյակ մարդիկ են չեզոքացվել

Բաժանորդագրվել
Իրավապահ մարմինները պարզում են չեզոքացված անձանց ինքնությունը, Ղազախստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik․ Գիշերն Ալմաթիում փորձ է արվել գրոհել ոստիկանության շենքը, գրոհին մասնակցող տասնյակ մարդիկ չեզոքացվել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ինչպես հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը, փորձ է արվել ոչ միայն գրոհել ոստիկանության շենքը, այլև վարչական բոլոր շենքերն ու նույնիսկ շրջանային կառույցները:
«Տասնյակ հարձակվողներ ոչնչացվել են, նրանց ինքնությունը նույնականացվում է», - ասել է Ազիրբեկը:
Հաղորդվում է նաև, որ գիշերը Ալմաթիի քաղաքապետարանի մոտ գտնվող հրապարակում ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել զինվորականների և զինված մարդկանց միջև: Իրականացվել է, այսպես ասած, «տարածքը մաքրելու գործողություն»։
Այժմ մի քանի հարյուր ցուցարարներ շարունակում են մնալ Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում, նրանք շրջափակել են հրապարակն արգելապատնեշներով։ Հրապարակում չեն գործում բջջային ու ինտերնետ կապը։
Բողոքի ակցիաներ Ղազախստանում - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
ՌԱԴԻՈ
Ինչ կլինի, եթե Արևմուտքին հաջողվի Ղազախստանում փոխել վարչակարգը
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Լրահոս
0