00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Trade-in համակարգի լիցենզավորման տուրքի բարձր արժեքն անտրամաբանական է. Պետրոսյան

Պետրոսյան. Trade-in համակարգի լիցենզավորման տուրքի բարձր արժեքն անտրամաբանական է
Բաժանորդագրվել
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արտյոմ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում ավտոմեքենաների վաճառքի Trade-in համակարգի գործարկման մասին։
ՀՀ–ում ոչ բոլորն են պատրաստ Trade-in համակարգի լիցենզիա ստանալուն, առավել ևս, որ տնտեսվարողները դեռ չեն էլ հաշվարկել հնարավոր բոլոր ռիսկերն ու գործոնները, մինչդեռ նրանք կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ ստիպված լինեն այդ համակարգի շրջանակում մեքենան վաճառել ձեռք բերված արժեքից էլ ցածր գնով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Trade-in համակարգի մասին, որի միջոցով քաղաքացիներն իրենց օգտագործած ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողին ու, գնային տարբերությունը վճարելով, ստանում նորը,
ասաց «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
«Այս հարցը էկոնոմիկայի նախարարի մոտ արդեն իսկ բարձրացրել էինք, սակայն համավարակն ու պատերազմը թույլ չտվեցին ավարտին հասցնել գործընթացը։ Նոր օրենսդրական փաթեթի համաձայն` ավտոապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչներն իրավունք ունեն նման արտոնությունից օգտվել, եթե անցնեն լիցենզավորման որոշակի պրոցես, որը ենթադրում է մի քանի պայմաններ` պայմանագիր արտադրողի հետ, վաճառքի փակ տարածքի և տեխնիկական սպասարկման կայանի առկայություն, որոնք կհամապատասխանեն կոնկրետ բրենդի պահանջներին և անվտանգության չափորոշիչներին»,– ասաց Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ` լիցենզավորման արժեքը 2022 թվականին կլինի մեկ միլիոն դրամ։ Տարեկան տուրքը 2023 թվականից կդառնա երկու միլիոն դրամ։ Ըստ նրա` Հայաստանում տվյալ համակարգի գործարկման առթիվ լիցենզավորման տուրքի բարձր արժեքն անտրամաբանական է։

«Եթե ավտոապրանքանիշի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը ցանկանում է հարկային արտոնությունից օգտվել և կրկնակի չվճարել ավելացված արժեքի հարկ նման գործարքներից, ապա պետք է հենց սկզբից վճարի արդեն հաստատված տարեկան տուրքը։ Բայցևայնպես դա տվյալ գործընթացի զարգացման հիմնական խոչընդոտն է։ Այդ գործառույթը ոչ թե էկոնոմիկայի, այլ ֆինանսների նախարարության և ՊԵԿ–ի տիրույթում է։ Մեր կառույցի մտավախությունն այն է, որ պետտուրքը չափազանց բարձր է և դեռ հայտնի չէ, թե դիլերները տարեկան քանի գործարք կիրականացնեն, որպեսզի վճարեն այդ գումարը»,– ասաց նա։

Պետրոսյանի կարծիքով` նմանատիպ գործարքներում շահութաբերության մասնաբաժինը բավականին ցածր է, այսինքն` անհրաժեշտ կլինի վաճառել առնվազն 10-12 մեքենա, որպեսզի աշխատանքը լինի շահութաբեր, սակայն հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակն ու պայմանները, դա իրատեսական չէ։
Նշենք, որ 2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է ավտոմեքենաների վաճառքի Trade-in համակարգը, որի օգնությամբ քաղաքացիներն իրենց օգտագործած ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողին ու, գնային տարբերությունը վճարելով, ստանում նորը։
Հավելենք, որ նախկին օրենսդրական կարգավորումներով` հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում գնորդը ստիպված էր ավտոմեքենայի ամբողջ արժեքի 20%-ի չափով ԱԱՀ վճարել։
Օրենքի փոփոխությունից հետո, ս.թ. հունվարի 1-ից սկսած, ԱԱՀ–ն պետք է վճարվի ոչ թե մեքենայի ամբողջ արժեքից, այլ միայն գնային տարբերությունից հաշվարկված, քանի որ տրամաբանորեն Հայաստանում այսօր շահագործվող բոլոր ավտոմեքենաների ամբողջ արժեքի համար ԱԱՀ արդեն մեկ անգամ վճարվել է։
Լրահոս
0