https://arm.sputniknews.ru/20220105/rusastanum-ashkhatanqajin-migrantnery-sksel-en-aveli-hazvadep-dimel-keghts-grancman-37168254.html
Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են ավելի հազվադեպ դիմել կեղծ գրանցման
Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են ավելի հազվադեպ դիմել կեղծ գրանցման
Sputnik Արմենիա
Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում կրճատվել է երկիր մուտք գործող աշխատանքային միգրանտների ձևական հաշվառման հետ կապված հանցագործությունների թիվը։ 05.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-05T15:15+0400
2022-01-05T15:15+0400
2022-01-05T15:47+0400
ռուսաստան
միգրանտ
փաստաթուղթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2262/72/22627291_0:0:3072:1728_1920x0_80_0_0_153afbb3449562f539fb9bb8e144225f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են կեղծ գրանցման հետ կապված ավելի քիչ խախտումներ կատարել, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:Այսպես, 2021 թվականին, 2020 թվականի ցուցանիշների համեմատ, նկատվելէ նման չարաշահումների թվի նվազում։Օտարերկրացիների հաշվառման կեղծման հետ կապված իրավախախտումների թիվն անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում կրճատվել է գրեթե 16 տոկոսով:Այժմ օտարերկրյա քաղաքացիներին կեղծ գրանցման համար կարող է սպառնալ 100-ից մինչև 500 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաև մինչև երեք տարի ազատազրկում:Համավարակի ժամանակ Ռուսաստանում մնացած ավելի քան 1 մլն միգրանտներ կարգավորել են իրենց իրավական կարգավիճակը երկրի տարածքում։Հայաստանը միգրանտների թվով 3–րդն է ՌԴ-ումՀիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում ապօրինի ներգաղթյալները կտուգանվեն և կարող են արտաքսվել Ռուսաստանից՝ առանց վերադարձի իրավունքի:Օտարերկրյա աշխատողների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սահմանած ժամանակավոր միջոցների ժամկետը սպառվել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:Բացի այդ, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած` օտարերկրացիները, որոնք Ռուսաստան են ժամանել ավելի քան 90 օր ժամկետով, պետք է մատնահետքեր հանձնեն և լուսանկարվեն: Նշված ընթացակարգերը պետք է կատարվեն 3 ամսվա ընթացքում:
https://arm.sputniknews.ru/20211114/zbaghveq-nerqin-khndirnervov-putiny-migrantneri-het-kapvats-tshgnazhami-meghadranqneri-masin-35335019.html
https://arm.sputniknews.ru/20211123/rusastanum-migrantnerin-elektrvonajin-nujnakanacman-qarter-ktramadren-35647183.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2262/72/22627291_199:0:2930:2048_1920x0_80_0_0_03d5871dbfc3244b772badf1fd97e332.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միգրանտ, փաստաթուղթ
ռուսաստան, միգրանտ, փաստաթուղթ
Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են ավելի հազվադեպ դիմել կեղծ գրանցման
15:15 05.01.2022 (Թարմացված է: 15:47 05.01.2022) Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում կրճատվել է երկիր մուտք գործող աշխատանքային միգրանտների ձևական հաշվառման հետ կապված հանցագործությունների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են կեղծ գրանցման հետ կապված ավելի քիչ խախտումներ կատարել, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:
Այսպես, 2021 թվականին, 2020 թվականի ցուցանիշների համեմատ, նկատվելէ նման չարաշահումների թվի նվազում։
Օտարերկրացիների հաշվառման կեղծման հետ կապված իրավախախտումների թիվն անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում կրճատվել է գրեթե 16 տոկոսով:
«Բացահայտվել է ավելի քան 27 հազար հանցագործություն, որոնք նախատեսված են ՌԴ ՔՕ 322.3 հոդվածով («ՌԴ-ում ըստ գտնվելու վայրի օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կեղծ հաշվառումը»)»,-պարզաբանում է գերատեսչությունը:
Այժմ օտարերկրյա քաղաքացիներին կեղծ գրանցման համար կարող է սպառնալ 100-ից մինչև 500 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաև մինչև երեք տարի ազատազրկում:
Համավարակի ժամանակ Ռուսաստանում մնացած ավելի քան 1 մլն միգրանտներ կարգավորել են իրենց իրավական կարգավիճակը երկրի տարածքում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում ապօրինի ներգաղթյալները կտուգանվեն և կարող են արտաքսվել Ռուսաստանից՝ առանց վերադարձի իրավունքի:
Օտարերկրյա աշխատողների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սահմանած ժամանակավոր միջոցների ժամկետը սպառվել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:
Բացի այդ, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած` օտարերկրացիները, որոնք Ռուսաստան են ժամանել ավելի քան 90 օր ժամկետով, պետք է մատնահետքեր հանձնեն և լուսանկարվեն: Նշված ընթացակարգերը պետք է կատարվեն 3 ամսվա ընթացքում: