https://arm.sputniknews.ru/20220105/patgamavvor-anna-mkrtchjani-hvoric-baci-qasakhic-meghadranq-e-arajadrvel-evs-7-qaghaqacu-37167528.html
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հորից բացի Քասախից մեղադրանք է առաջադրվել ևս 7 քաղաքացու
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հորից բացի Քասախից մեղադրանք է առաջադրվել ևս 7 քաղաքացու
Sputnik Արմենիա
Աննա Մկրտչյանի համայնքապետ հայրն ու մյուսներն անցնում են քրեական գործի տարբեր դրվագներով: 05.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-05T14:52+0400
2022-01-05T14:52+0400
2022-01-05T14:56+0400
հհ քննչական կոմիտե
մեղադրանք
հայր
աննա մկրտչյան
քասախ համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578455_0:56:2741:1599_1920x0_80_0_0_215162e1266db703c9e5dcbdcb630a3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ևս 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրել Քասախ համայնքում տարածքների ապօրինի օտարման առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՔԿ–ից` ավագանու 2 անդամի, համայնքապետարանի գլխավոր մասնագետը, աշխատակազմի քարտուղարը և 2 առաջատար մասնագետ և գլխավոր հաշվապահը մեղադրվում են ծառայողական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` 38-308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակից լինելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների տարբեր մասերով ու յուրաքանչյուրը մի քանի դրվագով։Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը` Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 5 դրվագով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։Ըստ քննության՝ Մկրտչյանը գյուղական գերեզմանոցի 11,6 հա տարածք է օտարել գերեզմանների հետ միասին և այն 2003 թվականին վաճառել 783 հազար դրամով: Իր գործողություններն օրինականացնելու համար նա ավագանու անդամների հետ փոխել է պատկանելությունը, կեղծել փաստաթղթերը, վարձակալության պայմանագիր կնքել, հետո վաճառել այն։Սերժ Սարգսյանի դեմ քրգործում որևէ ապացույց չկա. Աննա Մկրտչյանը վստահ է` գործը «կարված» էԲացի այդ, նա նաև տարածքը վաճառել է համայնքին պատկանող արժեքից թանկ՝ կեղծ աճուրդների միջոցով, որոնց մասնակցել են նրա ծանոթները։ 2012-2015 թվականներին նա աճուրդային հանձնաժողովի անդամների հետ միասին վաճառել է մի քանի հողամաս և պետությանը անզգուշությամբ պատճառել է շուրջ 35.4 միլիոն դրամի վնաս։Բացի այդ, պարտավորվելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, նա բանավոր համաձայնություն է տվել բնակիչներից մեկին` սկսել շինարարությունը, ինչպես նաև օգնել կառուցված շենքը վաճառել համայնքի մեկ այլ բնակչի: 2015 թվականին շենքը կառուցվել է, սակայն 2020 թվականին տեղեկանալով, որ այդ ամենի փաստով քրեական գործ է քննվում՝ նա որոշում է կայացրել կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը ձևական բնույթ է կրել։Այս փաստերով նախաքննությունը շարունակվում է։
https://arm.sputniknews.ru/20210825/vostikanutyun-qasax-charashahum-28778987.html
https://arm.sputniknews.ru/20201204/qasax-hamaynqi-xekavary-miacel-e-nikol-pashinyani-hrajarakani-pahanjin-25624371.html
քասախ համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578455_226:0:2657:1823_1920x0_80_0_0_ea0033ac9f7465cbb6925d62ba890c96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, մեղադրանք, հայր, աննա մկրտչյան, քասախ համայնք
հհ քննչական կոմիտե, մեղադրանք, հայր, աննա մկրտչյան, քասախ համայնք
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հորից բացի Քասախից մեղադրանք է առաջադրվել ևս 7 քաղաքացու
14:52 05.01.2022 (Թարմացված է: 14:56 05.01.2022) Աննա Մկրտչյանի համայնքապետ հայրն ու մյուսներն անցնում են քրեական գործի տարբեր դրվագներով:
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ևս 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրել Քասախ համայնքում տարածքների ապօրինի օտարման առնչությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՔԿ–ից` ավագանու 2 անդամի, համայնքապետարանի գլխավոր մասնագետը, աշխատակազմի քարտուղարը և 2 առաջատար մասնագետ և գլխավոր հաշվապահը մեղադրվում են ծառայողական կեղծիքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` 38-308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակից լինելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների տարբեր մասերով ու յուրաքանչյուրը մի քանի դրվագով։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը` Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 5 դրվագով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Ըստ քննության՝ Մկրտչյանը գյուղական գերեզմանոցի 11,6 հա տարածք է օտարել գերեզմանների հետ միասին և այն 2003 թվականին վաճառել 783 հազար դրամով: Իր գործողություններն օրինականացնելու համար նա ավագանու անդամների հետ փոխել է պատկանելությունը, կեղծել փաստաթղթերը, վարձակալության պայմանագիր կնքել, հետո վաճառել այն։
Բացի այդ, նա նաև տարածքը վաճառել է համայնքին պատկանող արժեքից թանկ՝ կեղծ աճուրդների միջոցով, որոնց մասնակցել են նրա ծանոթները։ 2012-2015 թվականներին նա աճուրդային հանձնաժողովի անդամների հետ միասին վաճառել է մի քանի հողամաս և պետությանը անզգուշությամբ պատճառել է շուրջ 35.4 միլիոն դրամի վնաս։
Բացի այդ, պարտավորվելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, նա բանավոր համաձայնություն է տվել բնակիչներից մեկին` սկսել շինարարությունը, ինչպես նաև օգնել կառուցված շենքը վաճառել համայնքի մեկ այլ բնակչի: 2015 թվականին շենքը կառուցվել է, սակայն 2020 թվականին տեղեկանալով, որ այդ ամենի փաստով քրեական գործ է քննվում՝ նա որոշում է կայացրել կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը ձևական բնույթ է կրել։
Այս փաստերով նախաքննությունը շարունակվում է։