00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաքարում ավագանու անդրանիկ նիստը չկայացավ. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր

© Sputnik / Asatur YesayantsՓարաքար
Փարաքար - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Փարաքար
Բաժանորդագրվել
Փարաքարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը, որին աջակցում են գործող իշխանության ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին հունվարի 5-ին իր անդրանիկ նիստն էր հրավիրել, որը չկայացավ ավագանու անդամների չներկայանալու պատճառով։ Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր։

«Կարծում եմ, որ այս դադարը հնարավորություն է, որպեսզի երկխոսություն լինի։ Կոնսենսուսի կարիք կա, ցանկալի է, որպեսզի 3 կողմն էլ համաձայնության գան, սակայն եթե այդպես չլինի` գոյություն ունի այլ լուծում` նոր ընտրությունների գնալն է»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Էմին Երիցյանը։

Նա ընդգծեց, որ ավագանու նիստին չէին եկել «Ապրելու Երկիր» խմբակցության անդամները, իրենց դաշինքն էլ որոշել է ավելի չլարել իրավիճակն ու չանցկացնել համայնքապետի ընտրություններ։
Ավագանու նիստից առաջ համայնքապետարանի շենքի մոտ ոստիկաններ ու քաղաքացիներ էին հավաքվել։ Վերջիններս ցանկանում էին ներս մտնել, սակայն իրավապահները թույլ չէին տալիս։
Акция протеста в Паракаре - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Վալոդյա Գրիգորյանին ոստիկանները թույլ տվեցին մտնել Փարաքարի համայնքապետարան
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն, այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ օրենքով համայնքապետի պաշտոնում առաջադրել էին իրենց թեկնածուին`Վոլոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել են նրա օգտին)։
Արմավիրի մարզպետը փարաքարցիներին հանդարտության կոչ է անում
Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։
Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանն էլ դեկտեմբերի 30-ին անվավեր էր ճանաչել Փարաքար համայնքի ավագանու ՔՊ–ական անդամների և «Դավիթ Մինասյան» դաշինքի հայցադիմումը։
Լրահոս
0