00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը Զանգեզուրի կոմբինատի իր բաժնետոմսերը կառավարման է հանձնում ԱՆԻՖ–ին

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը Զանգեզուրի կոմբինատում. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի կոմբինատում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի կոմբինատում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2021թ–ի դեկտեմբերի 3-ին ԱՆԻՖ–ի տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել էր, որ ֆոնդը պատրաստ է ստանձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը, եթե ՀՀ կառավարությունը նման որոշում կայացնի:
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց, որ բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը պահպանվելու է։

«Առաջարկվում է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարել ՀՀ կառավարության անունից կնքել հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը։ Հիշեցնեմ, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունն առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում»,– ասաց Մաթևոսյանը։

Ըստ որոշման` հավատարմագրային կառավարման դիմաց ԱՆԻՖ-ը վարձատրություն չի ստանալու։ Կառավարությունը փոխհատուցելու է միայն հավատարմագրային կառավարման ընթացքում կատարած ծախսերը։ Իսկ թե ինչ կարգով ու ինչ չափով, կառավարությունը կորոշի 6-ամսյա ժամկետում։
Рудник Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
ANIF-ը պատրաստ է ստանձնել Զանգեզուրի կոմբինատի պետական բաժնեմասի սեփականությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%–ը պետությանը փոխանցելու որոշումը շատերի մոտ կասկածներ էր առաջացրել։

«Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէր, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերում, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել։ Ես ուշում եմ պարզաբանել, որ կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում, այլ կորցնում է։ Եվ դա մենք տեսել ենք` սկսած 2000-ականներից, երբ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք դարձել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերեր»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 3-ին ԱՆԻՖ–ի տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել էր, որ ֆոնդը պատրաստ է ստանձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը, եթե ՀՀ կառավարությունը նման որոշում կայացնի:
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։ Դե, իսկ քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Արևային կայան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Ինչպես է կառուցվելու Հայաստանի խոշորագույն արևային կայանը. պարզաբանում է ԱՆԻՖ-ը
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերությունը» նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։ Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Ավելի ուշ, անդրադառնալով հիշյալ գործարքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական այդ ընկերությունը կառավարության հետ գործարքի դիմաց ստանձնել է ՀՀ–ում պղնձաձուլական գործարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու շուրջ։ Արդյունքում Հայաստանը կարտադրի ոչ թե հումք (պղնձի խտանյութ), այլ մաքուր պղինձ, իսկ հեռանկարում նաև՝ դրա հիմքով ապրանքներ։
ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, հիմնադրվել է 2019թ-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորների հետ: Երկրի ներսում ԱՆԻՖ֊ը տրամադրում է ծրագրերի ֆինանսավորում նոր և արդեն իսկ գործող ընկերություններին:
Լրահոս
0