Այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում Սուրբծննդյան տոնին նվիրված ճրագալույցի պատարագ է մատուցվել։ Ճրագալույցի պատարագը տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին:Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, և այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում մինչև հաջորդ օրվա երեկո:«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկը:Sputnik Արմենիայի լուսանկարիչները հետաքրքիր կադրեր են որսացել Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացված պատարագի արարողությունից։
Ճրագալույցի պատարագը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում
Այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում Սուրբծննդյան տոնին նվիրված ճրագալույցի պատարագ է մատուցվել։ Ճրագալույցի պատարագը տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին:
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում, և այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում մինչև հաջորդ օրվա երեկո:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկը:
Sputnik Արմենիայի լուսանկարիչները հետաքրքիր կադրեր են որսացել Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացված պատարագի արարողությունից։