00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցցանցերում անծանոթներին մի տվեք ձեր ծածկագրերը և անձնական տվյալները, որ թակարդը չընկնեք

CC BY 2.0 / Scott Winterroth / Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ դատախազությունը բացահայտել է առցանց հարթակներում կատարված խաբեությունների դեպքեր, որոնց արդյունքում տասնյակ քաղաքացիներ նյութական լուրջ վնաս են կրել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանում սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ են կատարվել և ավելի քան 40 անձ հանցագործության զոհ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազության հաղորդագրության համաձայն` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչութունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում
Դատախազական հսկողության ներքո կատարված քննությամբ պարզվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Ի դրամ» էլեկտրոնային դրամապանակներ:
Այնուհետև 40 անձի անվամբ լրացված հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիում պլյուս» կարգավիճակ: Այդ հաշիվներով անձը բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագիր և համակարգչի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով գումար` ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ։
Ինչպես պաշտպանել անձնական օգտահաշիվները հաքերային հարձակումներից
Այդ գումարը նա փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերության կայքերում իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:
Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով մարդկանց խաբել ու գումար է հափշտակել նաև Facebook սոցիալական կայքում ստեղծած տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով։
Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Երևանի բնակչուհին սոցիալական ցանցում առանց լիցենզիայի դեղեր է վաճառել. ՊԵԿ-ի բացահայտումը
Ունենալով բազմաթիվ անձանց էլեկտրոնային դրամապանակների տվյալները, նա փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ։
Այս դեպքում նույնպես նա էլեկտրոնային դրամապանակների միջոցով, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր և համակարգչի օգնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5 մլն ՀՀ դրամ գումար։ Դրանք ևս փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:
Նույն անձը 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» անվամբ էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու և «Covid-19» համաճարակի «օգնության ծրագրի շրջանակներում» օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել նրա «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:
Ադրբեջանը շարունակում է արցախցիների անձնական տվյալների հավաքագրման փորձերը
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվելլ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի ( Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 1-ին մասով` երեք դրվագով, 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( Խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)երկու դրվագով, 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) երկու դրվագ), և 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (32 դրվագ):
Մոհմադ Դաուդով - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
Չեչնիայի խորհրդարանի խոսնակն ասել է, որ իր անունից շանտաժ են անում սոցիալական ցանցում
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը քննելու համար ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց:
Լրահոս
0