00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պոլիէթիլենային տոպրակների արգելքի իրազեկման հարցում մենք ձախողվել ենք. Պիպոյան

Պիպոյան. Պոլիէթիլենային տոպրակների արգելքի իրազեկման հարցում մենք ձախողվել ենք
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակների վաճառքի ու իրացման արգելքին։
Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի ու իրացման արգելքի հարցում, գոնե այս փուլում, մենք ձախողվել ենք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Կամայական ցանկացած բարեփոխում, որի հիմքում դրված է արժեհամակարգային, համաշխարհային միտումներին բնորոշ բարեփոխում, միանշանակ գովելի է, եթե ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ և այլընտրանքներ։ Չի կարելի ամեն ինչ դիտարկել սևի-սպիտակի ու բևեռացվածության եզրային հատվածներում` կամ սա, կամ նա։ Բևեռացվածության պարագայում ճշմարտությունը մեջտեղում է, այսինքն` մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է միասնական ջանքերով քայլեր ձեռնարկել հանուն առողջ շրջակա միջավայրի, բայց մյուս կողմից այդ ամենին հասնելու համար պետք է ձեռնարկենք քայլեր լիարժեք այլընտրանքներ ստեղծելու և իրական ընտրություն ապահովելու համար»,– նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Հայաստանում ուզում են արգելել պոլիէթիլանային տոպրակների օգտագործումը. պատրա՞ստ ենք դրան
Պիպոյանի գնահատմամբ` խոսվում է բարձր արժեքների մասին, որոնց ապահովումը դեռ շատ քիչ երկրների է հաջողվել և որոնք շատ մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հաջողության հասնեն։ Ըստ նրա` մենք վերցնում ենք արժեքը, բայց այլընտրանքային տարբերակների առումով ոչինչ չենք անում, դեռևս չունենք համապատասխան վերամշակման ենթակառուցվածքներ, չունենք այլընտրանքային ներդրումային համարժեք ծրագրեր, նույնիսկ դեռ աղբի տեսակավորման համակարգ չունենք, հետևաբար այս ընթացքում որևէ գործուն քայլ չձեռնարկելով նման որոշումների կայացման գնալը ճիշտ չէ։
«Մենք ունե՞նք արդյոք համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք շուկայում ապահովելու են, օրինակ, թղթե տոպրակների իրացումն ու վաճառքը։ Դուք մտե՞լ եք որևէ խանութ, որտեղ այդ ամենը ապահովված է։ Չի կարելի որևէ որոշում կայացնել առանց ենթակառուցվածքների ստեղծման, դրա համար պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, լավ գաղափարի կիրառման համար ունենա համարժեք գործիք»,– ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
2022 թ-ից պլաստիկե տոպրակների շրջանառությունը կդադարեցվի. ի՞նչ են առաջարկել տնտեսվարողներին - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
ՌԱԴԻՈ
Ինչպես են Հայաստանում պատժելու պոլիէթիլենային տոպրակ վաճառող տնտեսվարողներին
Պիպոյանի կարծիքով` պոլիէթիլենային ապրանքների ծավալների դեմ անհրաժեշտ է պայքարել, բայց ոչ առկա մեթոդաբանությամբ, մինչդեռ եթե ենթակառուցվածքները զարգանան, ապա պրոբլեմների նկատմամբ, ըստ նրա, կլինի բոլորովին այլ ընկալում։
Նշենք, որ Հայաստանը հունվարի 1-ից հրաժարվել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակներից։ Արգելվել է դրանց վաճառքը (իրացումը) առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, ինչպես նաև տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում (բացառությամբ կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների):
50 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելող օրենքն ընդունվել է դեռ 2020 թվականի ապրիլին:
Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար
Հիշեցնենք, որ օրական միջին հաշվով մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1 պոլիէթիլենային տոպրակ։ Մեկ ամսում դա կազմում է 30 մլն պոլիէթիլենային տոպրակ։ 2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում 44 տնտեսվարող սուբյեկտներ նման ապրանք են արտադրել։ Տարեկան հանրապետությունում արտադրվել է 12 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ, իսկ տնային տնտեսությունների կողմից սպառվում է 3,6-4 հազար տոննա։
Հայտնի է, որ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային փաթեթներն օգտագործվում են միջինը 10-15 րոպե, իսկ բնական միջավայրում դրանց քայքայման համար պահանջվում է 400 տարի։ Միջին հաշվով, ամեն տարի աշխարհում մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում։
Լրահոս
0