https://arm.sputniknews.ru/20220104/hivandi-mahtshakalic-bantakhuc-gerutjunic-veradardzats-areny-karvogh-e-hashmandam-darnal-37141381.html
Հիվանդի մահճակալից` բանտախուց. գերությունից վերադարձած Արենը կարող է հաշմանդամ դառնալ
Հիվանդի մահճակալից` բանտախուց. գերությունից վերադարձած Արենը կարող է հաշմանդամ դառնալ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական գերությունից վերադարձած և հայրենիքում կալանավորված Արեն Արամյանի պաշտպանը վստահ է` քառօրյա և հուլիսյան մարտերին, 44-օրյա պատերազմին մասնակցած... 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T20:14+0400
2022-01-04T20:14+0400
2022-01-04T20:14+0400
հայաստան
ադրբեջան
գերի
բանտ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0e/25749776_0:0:1601:901_1920x0_80_0_0_510da8a937cc6f0774097ad2771b8b9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանը կարող է հաշմանդամություն ձեռք բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։Նոյեմբերի 26-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։Նրա խոսքով` այժմ Արենը որևէ վերականգնողական բուժում չի ստանում։ Բացի այդ, հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ. «Ինչպե՞ս պետք է իրեն զգա մարդը, որը, սթրեսից դուրս չեկած, կալանավորվում է և չգիտի` ինչի համար»։Գերությունից վերադառնալուց հետո Արենը կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է եղել, սակայն, ինչպես պաշտպանը նշեց, նա հիվանդի մահճակալից տեղափոխվել է բանտախուց։Փաստաբանի խոսքով` իրավապահները որպես կալանքի հիմնավորում նշում են, թե նա կարող է այլ անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալ։ Սակայն հիմնավորումը չի գործում, քանի որ Արենի հետ գերեվարվածները, ըստ Կարապետյանի, վերադարձել են հայրենիք, հարցաքննվել, առերեսվել։ Այս պահին Արենի հետ դիրքերում եղած զինծառայողներից մեկ–երկուսը դեռ ադրբեջանական բանտերում են։Կարապետյանը վստահ է` նրա անմեղությունն ապացուցվելու է։Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես քառօրյա մարտերին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամյանը ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով։
https://arm.sputniknews.ru/20211231/qk-n-hajtnel-e-inchu-e-kalanavorvel-gerutjunic-veradardzats-kapitan-khachatrjany-37057651.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0e/25749776_20:0:1443:1067_1920x0_80_0_0_550892989e6c264fbeffae108b9980d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, բանտ, փաստաբան
հայաստան, ադրբեջան, գերի, բանտ, փաստաբան
Հիվանդի մահճակալից` բանտախուց. գերությունից վերադարձած Արենը կարող է հաշմանդամ դառնալ
Ադրբեջանական գերությունից վերադարձած և հայրենիքում կալանավորված Արեն Արամյանի պաշտպանը վստահ է` քառօրյա և հուլիսյան մարտերին, 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորն արդարացվելու է։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած և
Հայաստանում կալանավորված Արեն Արամյանը կարող է հաշմանդամություն ձեռք բերել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։
Նոյեմբերի 26-ին
հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։
«Արենը դիրքի ավագն էր, մարտի ժամանակ ծնկի շրջանում վիրավորում է ստացել, որից հետո բութ գործիքով մի քանի անգամ հարվածել են նրա գլխին և գերի վերցրել։ Գլխի շրջանում կարած վերք ունի, բացի այդ, Ադրբեջանում 2 վիրահատության է ենթարկվել։ Հայաստանում պետք է վերականգնողական կուրս անցներ, որպեսզի որոշ չափով ոտքը կարողանար շարժել և քայլել։ Սակայն գերությունից վերադարձվել ու կալանավորվել է»,–ասաց պաշտպանը։
Նրա խոսքով` այժմ Արենը որևէ վերականգնողական բուժում չի ստանում։ Բացի այդ, հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ. «Ինչպե՞ս պետք է իրեն զգա մարդը, որը, սթրեսից դուրս չեկած, կալանավորվում է և չգիտի` ինչի համար»։
Գերությունից վերադառնալուց հետո Արենը կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է եղել, սակայն, ինչպես պաշտպանը նշեց, նա հիվանդի մահճակալից տեղափոխվել է բանտախուց։
31 դեկտեմբերի 2021, 10:01
Փաստաբանի խոսքով` իրավապահները որպես կալանքի հիմնավորում նշում են, թե նա կարող է այլ անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալ։ Սակայն հիմնավորումը չի գործում, քանի որ Արենի հետ գերեվարվածները, ըստ Կարապետյանի, վերադարձել են հայրենիք, հարցաքննվել, առերեսվել։ Այս պահին Արենի հետ դիրքերում եղած զինծառայողներից մեկ–երկուսը դեռ ադրբեջանական բանտերում են։
Կարապետյանը վստահ է` նրա անմեղությունն ապացուցվելու է։
«Ես ունեմ հստակ փաստեր, որ Արենը նախքան գերի ընկնելը թեժ մարտեր է վարել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա նախաքննություն է իրականացվում, դրանց մասին բարձրաձայնել չեմ կարող»,–ասաց փաստաբանը, որը բողոքարկել է Արամյանին կալանավորվելու որոշումը։ Քննության օր դեռ չի նշանակվել։
Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես քառօրյա մարտերին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին քննչական կոմիտեն
հայտնել էր, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամյանը ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով։