https://arm.sputniknews.ru/20220104/hh-aats-n-arcakhjan-paterazmi-yntacqum-petakan-davatshanutjan-masin-yndameny-1-gvorts-e-qnnel-37070664.html
ՀՀ ԱԱԾ-ն Արցախյան պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով 1 գործ է քննել
ՀՀ ԱԱԾ-ն Արցախյան պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով 1 գործ է քննել
Sputnik Արմենիա
Մեղադրյալներից մեկը պատերազմի ընթացքում Հադրութ՝ առաջնագիծ է մեկնել ջոկատի հրամանատարի կարգավիճակով, այնտեղ տեղեկատվություն է հավաքել և փոխանցել։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T12:09+0400
2022-01-04T12:09+0400
2022-01-04T12:59+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
քրեական գործ
դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0c/25306223_0:83:1601:983_1920x0_80_0_0_aadb5e27c82075401f142be620b68745.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով միայն մեկ քրեական գործ է հետաքննել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։«Քննչական վարչությունում 44-օրյա պատերազմի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է մեկ քրեական գործ», - ասված է հաղորդագրության մեջ:Գործով երկու մեղադրյալ է անցնում, այն ուղարկվել է դատարան։ Դեռևս 2021 թվականի հունիսին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի օգտին պետական դավաճանության և լրտեսության դեպք է բացահայտել։ Բարձր «հայրենասիրական սոուսով» մատուցված դավաճանություն. Փաշինյանը գրառում է արելԳերատեսչության տեղեկությունների համաձայն՝ նախկինում «Անբասիր ծառայության համար» և «Մարտական գործողություններին մասնակցության համար» մեդալներով պարգևատրված նախկին զինվորականն իր ընկերոջ հետ մեկնել է Թուրքիա, որտեղ որոշակի վճարի դիմաց համապատասխան տվյալներ փոխանցելու առաջարկ է ստացել։Նրանք լուսանկարել և տեսանկարահանել են ռազմական տեխնիկան, ռազմավարական օբյեկտները (ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, ռազմավարական բարձունքներ), պարզել ծառայողների թիվը, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՀՕՊ համակարգերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ պատերազմի ժամանակ։ Այս ամենը նրանք հատուկ հավելվածի միջոցով ուղարկել են թուրքական համարներին։Բացի այդ, պատերազմի ընթացքում նրանցից մեկը ջոկատի հրամանատարի կարգավիճակով մեկնել է Հադրութ՝ մարտի դաշտ, որտեղ տեղեկություններ է հավաքել և մինչև հոկտեմբերի վերջ շարունակել է դրանք ուղարկել հակառակորդին ։2021 թվականի դեկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ավարտել է պետական դավաճանության գործով նախաքննությունը։ Գերատեսչության հաղորդմամբ, նոյեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հետագայում դատարան հանձնելու նպատակով։ Դատաիրավական տեղեկատվության կայքում կարելի է գտնել այդ հաղորդագրություններին համապատասխանող մեկ քրեական գործ։ Այնտեղ նշված են նաև մեղադրյալների անունները՝ Գարուն Բաբայան և Գագիկ Հովհաննիսյան։ Գործը քննվում է Արմավիրի մարզի դատարանում։
https://arm.sputniknews.ru/20211026/arcakhn-uracvoghy-davatshan-e-ynddimadir-patgamavvornery-elujtic-hetvo-lqecin-azh-dahlitshy-34692886.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0c/25306223_90:0:1509:1064_1920x0_80_0_0_a0342339f9f67b4cb00554882a7435e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քրեական գործ, դավաճանություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քրեական գործ, դավաճանություն
ՀՀ ԱԱԾ-ն Արցախյան պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով 1 գործ է քննել
12:09 04.01.2022 (Թարմացված է: 12:59 04.01.2022) Մեղադրյալներից մեկը պատերազմի ընթացքում Հադրութ՝ առաջնագիծ է մեկնել ջոկատի հրամանատարի կարգավիճակով, այնտեղ տեղեկատվություն է հավաքել և փոխանցել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով միայն մեկ քրեական գործ է հետաքննել: Այս մասին
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։
«Քննչական վարչությունում 44-օրյա պատերազմի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է մեկ քրեական գործ», - ասված է հաղորդագրության մեջ:
Գործով երկու մեղադրյալ է անցնում, այն ուղարկվել է դատարան։ Դեռևս 2021 թվականի հունիսին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի օգտին պետական դավաճանության և լրտեսության դեպք է բացահայտել։
Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ նախկինում «Անբասիր ծառայության համար» և «Մարտական գործողություններին մասնակցության համար» մեդալներով պարգևատրված նախկին զինվորականն իր ընկերոջ հետ մեկնել է Թուրքիա, որտեղ որոշակի վճարի դիմաց համապատասխան տվյալներ փոխանցելու առաջարկ է ստացել։
Նրանք լուսանկարել և տեսանկարահանել են ռազմական տեխնիկան, ռազմավարական օբյեկտները (ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, ռազմավարական բարձունքներ), պարզել ծառայողների թիվը, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՀՕՊ համակարգերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ պատերազմի ժամանակ։ Այս ամենը նրանք հատուկ հավելվածի միջոցով ուղարկել են թուրքական համարներին։
26 հոկտեմբերի 2021, 18:21
Բացի այդ, պատերազմի ընթացքում նրանցից մեկը ջոկատի հրամանատարի կարգավիճակով մեկնել է Հադրութ՝ մարտի դաշտ, որտեղ տեղեկություններ է հավաքել և մինչև հոկտեմբերի վերջ շարունակել է դրանք ուղարկել հակառակորդին ։
2021 թվականի դեկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ավարտել է պետական դավաճանության գործով նախաքննությունը։ Գերատեսչության հաղորդմամբ, նոյեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հետագայում դատարան հանձնելու նպատակով։ Դատաիրավական տեղեկատվության կայքում կարելի է գտնել այդ հաղորդագրություններին համապատասխանող մեկ քրեական գործ։ Այնտեղ նշված են նաև մեղադրյալների անունները՝ Գարուն Բաբայան և Գագիկ Հովհաննիսյան։ Գործը քննվում է Արմավիրի մարզի դատարանում։