https://arm.sputniknews.ru/20220104/bvorely-stvoltenbergi-het-qnnarkel-e-rusastan-nato-arajika-erkkhvosutjuny-37151632.html
Բորելը Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ առաջիկա երկխոսությունը
Բորելը Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ առաջիկա երկխոսությունը
Sputnik Արմենիա
Դաշինքի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Մոսկվայի հետ երկխոսության։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T22:14+0400
2022-01-04T22:14+0400
2022-01-04T22:26+0400
ռուսաստան
նատօ
ժոզեպ բորել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/16/23847353_0:0:1600:901_1920x0_80_0_0_1acc396ff4049144f15707065453341b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը։Հաղորդագրության համաձայն՝ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության ցանկացած քննարկում պետք է հիմնված լինի ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում հանձնառությունների և պարտականությունների վրա:Ավելի վաղ Ստոլտենբեգը հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ՆԱՏՕ – Ռուսաստան խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա հունվարի 12-ին:2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի արևելքի ուղղությամբ, Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ, և դաշինքը ռազմակայաններ չի ստեղծի հետխորհրդային երկրներում։ՌԴ-ի և ԱՄՆ-ի` ռուսական առաջարկների շուրջ բանակցությունները նախատեսված են հունվարի 10-ին Ժնևում: Ենթադրվում է, որ ռուսական առաջարկներից հետո կքննարկվեն հունվարի 12–ին Բրյուսելում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում և հունվարի 13-ին Վիեննայում` ԵԱՀԿ հարթակում:
https://arm.sputniknews.ru/20220103/2021t-i-glkhavvor-razmaqaghaqakan-iradardzutjunnery-rd-i-hamar-37041252.html
https://arm.sputniknews.ru/20211227/nato-n-lajnatsaval-zinvats-hakamartutjan-e-patrastvum-rusastani-het-fvomin-36930754.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/16/23847353_251:0:1600:1012_1920x0_80_0_0_77fa36dfb5e93bcefed382c85eab81f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նատօ, ժոզեպ բորել
ռուսաստան, նատօ, ժոզեպ բորել
Բորելը Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ առաջիկա երկխոսությունը
22:14 04.01.2022 (Թարմացված է: 22:26 04.01.2022) Դաշինքի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Մոսկվայի հետ երկխոսության։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ
խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը։
Հաղորդագրության համաձայն՝ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության ցանկացած քննարկում պետք է հիմնված լինի ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում հանձնառությունների և պարտականությունների վրա:
Ավելի վաղ Ստոլտենբեգը հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ՆԱՏՕ – Ռուսաստան խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա հունվարի 12-ին:
2021 թվականի վերջին Ռուսաստանը
հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի արևելքի ուղղությամբ, Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ, և դաշինքը ռազմակայաններ չի ստեղծի հետխորհրդային երկրներում։
ՌԴ-ի և ԱՄՆ-ի` ռուսական առաջարկների շուրջ բանակցությունները նախատեսված են հունվարի 10-ին Ժնևում: Ենթադրվում է, որ ռուսական առաջարկներից հետո կքննարկվեն հունվարի 12–ին Բրյուսելում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում և հունվարի 13-ին Վիեննայում` ԵԱՀԿ հարթակում:
27 դեկտեմբերի 2021, 21:30