https://arm.sputniknews.ru/20220104/amerikaci-gitnakannern-asel-en-vor-shvokvolady-karvogh-e-erkaracnel-kjanqy-37121495.html
Ամերիկացի գիտնականներն ասել են, որ շոկոլադը կարող է երկարացնել կյանքը
Ամերիկացի գիտնականներն ասել են, որ շոկոլադը կարող է երկարացնել կյանքը
Sputnik Արմենիա
Գիտնականները վստահ են` որքան բարձր է կակաոյի կոնցենտրացիան դառը շոկոլադում, այնքան ավելի շատ ակտիվ միացություններ է այն պարունակում։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T08:59+0400
2022-01-04T08:59+0400
2022-01-04T08:59+0400
գիտնական
առողջ սնունդ
շոկոլադ
սնունդ
կյանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107981709_6:0:1345:753_1920x0_80_0_0_b78186c2acff59ee0868732c2c2b3903.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հարվարդի համալսարանի գիտնականները կարծում են, որ դառը շոկոլադ օգտագործելը կօգնի հաղթահարել վաղաժամ մահվան հանգեցնող գենետիկ հակվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Express–ը։Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դառը շոկոլադ օգտագործողները չօգտագործողներից մեկ տարի շատ են ապրում։ Հակաօքսիդանտների և հանքանյութերի բարձր պարունակության շնորհիվ դառը շոկոլադը բարելավվում է ճնշումը և կարող է կանխել քաղցկեղի ու սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Բացի այդ, դառը շոկոլադը լավացնում է հիշողությունն ու խթանում ուղեղի աշխատանքը, ինչպես նաև կարող է նվազեցնել ինսուլինի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը։Գիտնականները նշել են նաև, որ ամսական երեք շոկոլադե սալիկ ուտողների մոտ վաղաժամ մահվան վտանգը 36%–ով ցածր է։ Ավելի վաղ բրիտանացի բժիշկ–սննդաբան Մայքլ Մոսլին կոչ էր արել նիհարել ցանկացողներին մեծ քանակությամբ դառը շոկոլադ օգտագործել, քանի որ այն, ի տարբերություն սպիտակ և կաթնային շոկոլադի, առողջության համար մի շարք առավելություններ ունի։Գիտնականները երկարակեցության սննդակարգ են մշակել. գլխավոր գաղտնիքը չափաբաժիններն են Նա նաև նշել էր, որ դառը շոկոլադը ոչ պակաս, քան 75%–ով բաղկացած է կակաոյից։ Սակայն Մոսլին կոչ էր արել չչարաշահել այն և հետևել հավասարակշռված սննդակարգի։
https://arm.sputniknews.ru/20210223/shokolad-petqe-utel-26546718.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107981709_173:0:1177:753_1920x0_80_0_0_6f5f85eeb7966effd4e855f4d0616bdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիտնական, առողջ սնունդ, շոկոլադ, սնունդ, կյանք
գիտնական, առողջ սնունդ, շոկոլադ, սնունդ, կյանք
Ամերիկացի գիտնականներն ասել են, որ շոկոլադը կարող է երկարացնել կյանքը
Գիտնականները վստահ են` որքան բարձր է կակաոյի կոնցենտրացիան դառը շոկոլադում, այնքան ավելի շատ ակտիվ միացություններ է այն պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի –
Sputnik. Հարվարդի համալսարանի գիտնականները կարծում են, որ դառը շոկոլադ օգտագործելը կօգնի հաղթահարել վաղաժամ մահվան հանգեցնող գենետիկ հակվածությունը։ Տեղեկությունը հայտնում է
Express–ը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դառը շոկոլադ օգտագործողները չօգտագործողներից մեկ տարի շատ են ապրում։ Հակաօքսիդանտների և հանքանյութերի բարձր պարունակության շնորհիվ դառը շոկոլադը բարելավվում է ճնշումը և կարող է կանխել քաղցկեղի ու սրտանոթային հիվանդությունների զարգացումը։
Բացի այդ, դառը շոկոլադը լավացնում է հիշողությունն ու խթանում ուղեղի աշխատանքը, ինչպես նաև կարող է նվազեցնել ինսուլինի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը։
Գիտնականները նշել են նաև, որ ամսական երեք շոկոլադե սալիկ ուտողների մոտ վաղաժամ մահվան վտանգը 36%–ով ցածր է։ Ավելի վաղ բրիտանացի բժիշկ–սննդաբան Մայքլ Մոսլին կոչ էր արել նիհարել ցանկացողներին մեծ քանակությամբ դառը շոկոլադ օգտագործել, քանի որ այն, ի տարբերություն սպիտակ և կաթնային շոկոլադի, առողջության համար մի շարք առավելություններ ունի։
Նա նաև նշել էր, որ դառը շոկոլադը ոչ պակաս, քան 75%–ով բաղկացած է կակաոյից։ Սակայն Մոսլին կոչ էր արել չչարաշահել այն և հետևել հավասարակշռված սննդակարգի։