https://arm.sputniknews.ru/20220103/varchapety-teghekatvutjan-pakas-chi-unecel-davit-tvonvojann-anaknkalner-e-khvostanum-37102436.html
Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել` անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործին։ Նրա խոսքով` հստակ է, որ գործ ունեն իրեն և պաշտպանական համակարգը վարկաբեկելու... 03.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-03T11:08+0400
2022-01-03T11:08+0400
2022-01-03T11:20+0400
դավիթ տոնոյան
արցախ
մեղադրանք
նախարար
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2155/35/21553575_0:0:1600:901_1920x0_80_0_0_40f1ae44c3d19a7e97da199d05ab8815.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջիկայում անակնկալներ է խոստանում իր դեմ հարուցված քրգործի շրջանակներում։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հավելելով, որ հաշվի առնելով քրգործի նախաքննության ընթացքում տարբեր ԶԼՄ–ների, այդ թվում Sputnik Արմենիայի ներկայացրած հարցադրումները, Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին:Հայտնել էինք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։Նա վստահեցնում է, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։Հարցին, թե Տոնոյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբևէ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները` Տոնոյանը պատասխանել է, որ վարչապետից որևէ նման դիտարկում չի հիշում։Անդրադառնալով հրթիռների «անորակ» լինելուն` Տոնոյանը նշել է, որ անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չի հաստատվել դրանց անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունն անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Նրա խոսքով` պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը: Տոնոյանը հավելում է` ավելի քան վստահ է` անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։Ի դեպ, Տոնոյանը հայտնել է, որ պահանջելու է դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները:Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
https://arm.sputniknews.ru/20211228/davit-tvonvojani-nkatmamb-qreakan-hetapndumy-chi-dadarecvi-mijnvordutjuny-merzhvec-36967375.html
https://arm.sputniknews.ru/20210219/patron-davit-paterazm-partutun-top-hngyak-26508139.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2155/35/21553575_143:0:1564:1066_1920x0_80_0_0_8f0bf8e4c4ef3a934c32d9abd349b320.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, արցախ, մեղադրանք, նախարար, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ
դավիթ տոնոյան, արցախ, մեղադրանք, նախարար, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ
Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
11:08 03.01.2022 (Թարմացված է: 11:20 03.01.2022) Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել` անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործին։ Նրա խոսքով` հստակ է, որ գործ ունեն իրեն և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջիկայում անակնկալներ է խոստանում իր դեմ հարուցված քրգործի շրջանակներում։ Այս մասին գրում է
«Հրապարակը»` հավելելով, որ հաշվի առնելով քրգործի նախաքննության ընթացքում տարբեր ԶԼՄ–ների, այդ թվում
Sputnik Արմենիայի ներկայացրած հարցադրումները, Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին:
Հայտնել էինք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
««Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի և ոչ թե չարածի համար»,–ասել է Տոնոյանը։
Նա վստահեցնում է, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։
28 դեկտեմբերի 2021, 17:46
Հարցին, թե Տոնոյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբևէ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները` Տոնոյանը պատասխանել է, որ վարչապետից որևէ նման դիտարկում չի հիշում։
«Կարծում եմ` եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, և իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման եւ քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միևնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ԶՈւ կիրառման ապահովման համար, և զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, և դա անհերքելի փաստ է»,–ասել է Տոնոյանը։
Անդրադառնալով հրթիռների «անորակ» լինելուն` Տոնոյանը նշել է, որ անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չի հաստատվել դրանց անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունն անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Նրա խոսքով` պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը: Տոնոյանը հավելում է` ավելի քան վստահ է` անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։
Ի դեպ, Տոնոյանը հայտնել է, որ պահանջելու է դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը
կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով
երկարաձգվել էր նոյեմբերին։