00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի ամենահին հայկական թերթը կարող է փակվել

© Sputnik / Aram NersesyanԹերթ կարդացող տղամարդ
Թերթ կարդացող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
Թերթ կարդացող տղամարդ
Բաժանորդագրվել
Թերթը գրում է, որ Թուրքիայի հայ համայնքում բացակայում է միասնականությունը, համայնքի ղեկավարները պայքարում են ազդեցության համար և անձնական հաշիվներ մաքրում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Պոլսում (Ստամբուլ) լույս տեսնող հայկական ամենահին գործող թերթը՝ «Ժամանակը», հայտնվել է փակման վտանգի առաջ։ Այս մասին հոդված է հրապարակել իսպանական Periodistas en Espanol կայքը` հղում անելով հաղորդագրությանը, որ հրապարակել է հենց թերթը։ 2022 թվականին կլրանա թերթի 114–ամյակը, սակայն այս տարեդարձը կարող է լինել վերջինը, որովհետև թերթը կարող է փակվել միջոցների սղության պատճառով։
«Ժամանակ» թերթը հիմնադրվել է 1909 թվականին և շարունակում է մնալ հայերեն լեզվով գործող ամենահին հրատարակությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում գործող ամենահին թերթը։
Վերջին տարիներին թերթի եկամուտները կտրուկ նվազել են, և թեև մեկ տարի առաջ հայտարարված դրամահավաքի կոչին արձագանքել են աշխարհասփյուռ հայերը, սակայն միջոցները դեռևս բավարար չեն: Պոլսի հայ համայնքի ղեկավարները որևէ կերպ չեն արձագանքել այս կոչերին։ Ըստ պարբերականի` այդ անտարբերությունն առաջին հայացքից անտրամաբանական ու անհասկանալի է թվում, բայց իրականում զարմանալի կամ անակնկալ չէ։ Սա գալիս է վերահաստատելու, թե որքան մեծ անջրպետ է առաջացել համայնքի հոգեւորական և աշխարհական առաջնորդների ու ինքնության պահպանման համար խոհականությամբ տոգորված «շարքային» անհատների, պարզ ու սովորական, պատվական մարդկանց միջև։ Այս պայմաններում անտեսված է միասնականությունը պահելու հրամայականը։
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին
«Ավելորդ է հիշեցնել, որ վերջերս Թուրքիայի հայերը բախվեցին ամենալուրջ դժվարությունների, որոնք միայն մասամբ են հաղթահարվել։ Միևնույն ժամանակ, հենց համայնքի ներսում դա թշնամանքի և ճամբարների բաժանման տեղիք տվեց, որոնցից յուրաքանչյուրը մյուսի դեմ պայքարում չի անտեսում որևէ մեղադրանք և զրպարտություն։ «Ժամանակը» անընդհատ ձգտում էր հիշեցնել միասնության մասին, ինչը մեզ դարձրեց այս բոլոր խմբերի ընդհանուր թշնամին։ Դա տեղի է ունենում, երբ մարդիկ մոռանում են իրենց ժառանգության և լեզվի մասին»,–գրում է թերթը։
Մասնավորապես, «Ժամանակը» մշտապես անդրադարձել է Ստամբուլի հայկական համայնքային դպրոցներին, որոնց կառավարումը կտրուկ վատթարացել է։
Համոզվելով, որ անհնար է կաշառել «անհարմար» թերթին` համայնքի ազդեցիկ մարդիկ աստիճանաբար դադարեցրել են այնտեղ գովազդներ և հայտարարություններ տեղադրել պարբերականի եկամուտը նվազեցնելու համար։
«Ժամանակ» թերթը պնդում է, որ շարունակելու է գոյության պայքարը և աջակցության խնդրանքով կրկին դիմում է իր ընթերցողներին ու համախոհներին, ինչը կօգնի հաղթահարել ժամանակավոր դժվարությունները և շարունակել երկարաժամկետ զարգացումը։
Թուրքական ապրանքանիշի պիտակ - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա
Լրահոս
0