https://arm.sputniknews.ru/20220101/ete-patvastumneri-tempy-pahpanvi-kvorvonavirusi-buzhumy-vtsharvovi-chi-darna-pvokhnakharar-37045794.html
Եթե պատվաստումների տեմպը պահպանվի, կորոնավիրուսի բուժումը վճարովի չի դառնա. փոխնախարար
Եթե պատվաստումների տեմպը պահպանվի, կորոնավիրուսի բուժումը վճարովի չի դառնա. փոխնախարար
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության փոխնախարարը նշում է, որ կորոնավիրուսի չորրորդ ալիքի ժամանակ եղել են դեպքեր, երբ իրավիճակը մոտ է եղել աղետի։ 01.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-01T21:33+0400
2022-01-01T21:33+0400
2022-01-01T21:33+0400
հհ առողջապահության նախարարություն
պատվաստում
փոխնախարար
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
պատվաստանյութ
«astrazeneca» պատվաստանյութ
moderna պատվաստանյութ
pfizer պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36908752_0:73:1600:973_1920x0_80_0_0_dce6495905c04e680ca428b7fea42642.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե պատվաստումները նման լավ տեմպերով շարունակվեն, ապա հնարավոր է` կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դարձնելու գործընթացը կա՛մ հետաձգվի, կա՛մ էլ առհասարակ չկիրառվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։Նշենք, որ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ։ Այս պահին բուժումն իրականացվում է պետական միջոցներով։Նրա խոսքով` նմանատիպ միջոցների կիրառումը պատվաստումային գործընթացը խրախուսելն է։ Փոխնախարարը նշում է, որ տրամաբանությունը հետևյալն է` եթե պետությունը քաղաքացուն անվճար պատվաստանյութ է տրամադրում, և նա հրաժարվում է դրանից, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է մյուսները վճարեն նրա գերթանկարժեք բուժման համար։ Բացի ֆինանսական ծանրաբեռնվածությունից, ըստ Սիմոնյանի, պետք է հասկանալ, որ չպատվաստվելով` քաղաքացին կարող է մյուսների կյանքը վտանգել։ՀՀ առողջապահության փոխնախարարը հայտնեց, որ արդեն իսկ բնակչության 40 տոկոսը պատվաստանյութի 1-ին դեղաչափը ստացել է, ինչը շատ գոհացուցիչ չէ, սակայն վատ էլ չէ։ Ավելին` հիվանդանոցային օղակում գտնվողների 90-95 տոկոսը պատվաստված չեն, ինչը ևս փաստում է պատվաստումների արդյունավետության մասին։ Նա կարծում է, որ շատերն արդեն գիտակցում են` խնդրի լուծման միակ գիտականորեն ապացուցված ու արդյունավետ տարբերակը պատվաստումներն են։ՍԴ որոշումը մեր հաղթանակն է. առողջապահության նախարարությունը` ՊՇՌ թեստերի մասինՀարցին, թե ինչպե՞ս է որոշվել, որ կորոնավիրուսի բուժումը պետք է այդքան շատ` 800 000 դրամ արժենա, Սիմոնյանը պատասխանեց, որ դա շատ նախնական, կոպիտ հաշվարկ է։Նա հավելեց, որ եթե կորոնավիրուսի բուժումը վճարովի դառնա չպատվաստվածների համար, ապա պետպտավերի շահառուների ցանկում ընդգրկվածների բուժումը, միևնույն է, անվճար կլինի։Ինչ վերաբերում է հանրապետությունում առկա կորոնավիրուսային իրավիճակին` Սիմոնյանը նշեց, որ մի շարք հիվանդանոցներ կրկին անցել են իրենց բնականոն գործունեությանը, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի տեմպերը կտրուկ իջել են։ Նրա խոսքով` կորոնավիրուսի նահանջի հարցում մեծ դեր ունեն պատվաստումները, սակայն հիվանդության ցիկլային ընթացքն էլ կապ ունի, որն ալիքի տեսք ունի։Նա հավելեց, որ կանխատեսվում է, որ փետրվարին կորոնավիրուսի նոր ալիք կլինի, սակայն ոչ այն ուժգնությամբ, ինչ չորրորդ ալիքն էր։Հարցին` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» մանրէահիմքը հայտնաբերվի` Սիմոնյանը պատասխանեց, որ «Օմիկրոնի» դեպքում հարաբերականորեն քիչ են հոսպիտալացման ցուցանիշները։ Բացի այդ, «Օմիկրոնի» ախտանշաններն են տարբեր` հիմնական առանձնահատկությունն այն է, որ վարակվածները գերհոգնածություն են զգում։ Իսկ բուժական տակտիկայի առնչությամբ դեռևս որևէ փոփոխության մասին խոսք չկա։Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ։
https://arm.sputniknews.ru/20211228/rusastancinery-hatshakh-en-arterkir-meknum-patvastvelu-hamar-hhn-ajd-erkrneri-cankum-e-36954668.html
https://arm.sputniknews.ru/20211223/patvastumnery-pashtpanum-en-naev-omikron-shtamic-nakharar-36790565.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36908752_103:0:1498:1046_1920x0_80_0_0_1be394856ce9772243b97bb9b518690c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, պատվաստում, փոխնախարար, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պատվաստանյութ, «astrazeneca» պատվաստանյութ, moderna պատվաստանյութ, pfizer պատվաստանյութ, գևորգ սիմոնյան
հհ առողջապահության նախարարություն, պատվաստում, փոխնախարար, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պատվաստանյութ, «astrazeneca» պատվաստանյութ, moderna պատվաստանյութ, pfizer պատվաստանյութ, գևորգ սիմոնյան
Եթե պատվաստումների տեմպը պահպանվի, կորոնավիրուսի բուժումը վճարովի չի դառնա. փոխնախարար
ՀՀ առողջապահության փոխնախարարը նշում է, որ կորոնավիրուսի չորրորդ ալիքի ժամանակ եղել են դեպքեր, երբ իրավիճակը մոտ է եղել աղետի։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե պատվաստումները նման լավ տեմպերով շարունակվեն, ապա հնարավոր է` կորոնավիրուսի դեմ բուժումը վճարովի դարձնելու գործընթացը կա՛մ հետաձգվի, կա՛մ էլ առհասարակ չկիրառվի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Նշենք, որ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հիվանդանոցային բուժումը փետրվարի 1-ից վճարովի դարձնելու հարցը։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ։ Այս պահին բուժումն իրականացվում է պետական միջոցներով։
«Չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու գաղափարը դեռևս քննարկման փուլում է։ Այս գործիքի կիրառումը կախված կլինի պատվաստումային ցուցանիշներից, այսինքն` եթե զգանք, որ շատ քաղաքացիներ են ընդգրկված պատվաստված քաղաքացիների անվտանգ ծածկույթի մեջ, միգուցե չգնանք այդ գործիքի կիրառմանը»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` նմանատիպ միջոցների կիրառումը պատվաստումային գործընթացը խրախուսելն է։ Փոխնախարարը նշում է, որ տրամաբանությունը հետևյալն է` եթե պետությունը քաղաքացուն անվճար պատվաստանյութ է տրամադրում, և նա հրաժարվում է դրանից, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է մյուսները վճարեն նրա գերթանկարժեք բուժման համար։ Բացի ֆինանսական ծանրաբեռնվածությունից, ըստ Սիմոնյանի, պետք է հասկանալ, որ չպատվաստվելով` քաղաքացին կարող է մյուսների կյանքը վտանգել։
28 դեկտեմբերի 2021, 14:20
ՀՀ առողջապահության փոխնախարարը հայտնեց, որ արդեն իսկ բնակչության 40 տոկոսը պատվաստանյութի 1-ին դեղաչափը ստացել է, ինչը շատ գոհացուցիչ չէ, սակայն վատ էլ չէ։ Ավելին` հիվանդանոցային օղակում գտնվողների 90-95 տոկոսը պատվաստված չեն, ինչը ևս փաստում է պատվաստումների արդյունավետության մասին։ Նա կարծում է, որ շատերն արդեն գիտակցում են` խնդրի լուծման միակ գիտականորեն ապացուցված ու արդյունավետ տարբերակը պատվաստումներն են։
Հարցին, թե ինչպե՞ս է որոշվել, որ կորոնավիրուսի բուժումը պետք է այդքան շատ` 800 000 դրամ արժենա, Սիմոնյանը պատասխանեց, որ դա շատ նախնական, կոպիտ հաշվարկ է։
Նա հավելեց, որ եթե կորոնավիրուսի բուժումը վճարովի դառնա չպատվաստվածների համար, ապա պետպտավերի շահառուների ցանկում ընդգրկվածների բուժումը, միևնույն է, անվճար կլինի։
Ինչ վերաբերում է հանրապետությունում առկա կորոնավիրուսային իրավիճակին` Սիմոնյանը նշեց, որ մի շարք հիվանդանոցներ կրկին անցել են իրենց բնականոն գործունեությանը, քանի որ
Հայաստանում կորոնավիրուսի տեմպերը կտրուկ իջել են։ Նրա խոսքով` կորոնավիրուսի նահանջի հարցում մեծ դեր ունեն պատվաստումները, սակայն հիվանդության ցիկլային ընթացքն էլ կապ ունի, որն ալիքի տեսք ունի։
«Համեմատելով այս` չորրորդ ալիքը նախորդի հետ, պետք է նշեմ, որ այն ամենաբարդն է եղել, քանի որ մեծ թվով քաղաքացիներ էին տանը սպասում իրենց հոսպիտալացման հերթին։ Մի քանի դրվագով շատ մոտ ենք եղել աղետի, երբ թթվածինը սպառվում էր և մենք չէինք կարողանում այն հայթհայթել, քանի որ միաժամանակ մի քանի թթվածնի կայաններում վթարներ էին եղել։ Նման պատկեր երբևէ չենք ունեցել, և չորրորդ ալիքն ամենածանրն ու դժվարն էր»,–ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ կանխատեսվում է, որ փետրվարին կորոնավիրուսի նոր ալիք կլինի, սակայն ոչ այն ուժգնությամբ, ինչ չորրորդ ալիքն էր։
23 դեկտեմբերի 2021, 12:43
Հարցին` ի՞նչ կլինի, եթե
Հայաստանում կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» մանրէահիմքը հայտնաբերվի` Սիմոնյանը պատասխանեց, որ «Օմիկրոնի» դեպքում հարաբերականորեն քիչ են հոսպիտալացման ցուցանիշները։ Բացի այդ, «Օմիկրոնի» ախտանշաններն են տարբեր` հիմնական առանձնահատկությունն այն է, որ վարակվածները գերհոգնածություն են զգում։ Իսկ բուժական տակտիկայի առնչությամբ դեռևս որևէ փոփոխության մասին խոսք չկա։
Հիշեցնենք, որ
վերջին մեկ օրում Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ։