https://arm.sputniknews.ru/20211231/tshapvonian-2023-tvakanin-karogh-e-pajtic-arajin-arbanjaky-gortsarkel-zlm-37071469.html
Ճապոնիան 2023 թվականին կարող է փայտից առաջին արբանյակը գործարկել․ ԶԼՄ
Ճապոնիան 2023 թվականին կարող է փայտից առաջին արբանյակը գործարկել․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Մշակողները պատրաստվում են փորձարկել բնափայտի ամրությունը տիեզերքում, ենթադրաբար՝ փետրվարից սկսած: 31.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-31T20:52+0400
2021-12-31T20:52+0400
2021-12-31T20:52+0400
ճապոնիա
տիեզերք
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik․ Ճապոնիան կարող է 2023 թվականին տիեզերք արձակել աշխարհի առաջին արբանյակը, որի մի մասը փայտից կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությունը։Գործակալության տվյալներով՝ նման ծրագիր է մշակում Կիոտոյի համալսարանի ու Sumitomo Forestry Co ընկերության մասնագետների թիմը: Մշակողներն ընտրել են փայտը, քանի որ կարծում են, որ այդ նյութը «ավելի քիչ է ծանրաբեռնում շրջակա միջավայրը, քան մյուս նյութերը»։Արբանյակը 10 սանտիմետրանոց կողմերով գլան է լինելու։ Դրա արտաքին կողմը բաղկացած կլինի փայտից ու արևային վահանակներից․ արբանյակի ներսում կարող է ալեհավաք լինել։Գործակալությունը նշում է, որ նման «փայտե» արբանյակն ավելի էժան է լինելու, քան ալյումինից պատրաստվածը: Փայտե վահանակը պետք է այրվի, երբ արբանյակը վերադարձի ճանապարհին երկրի մթնոլորտ հասնի։Թիմը, որը գլխավորում է ճապոնացի տիեզերագնաց Տակաո Դոյը, ապարատին կցել է տարբեր խտության մի քանի փայտե թիթեղներ։ Դրանք բաց տիեզերքում կմնան 9 ամիս, որից հետո մասնագետները կգնահատեն նյութի մաշվածության աստիճանը: Տիեզերագնացի խոսքով՝ եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, ապա «նույնիսկ երեխաները, որոնք հետաքրքրվում են տիեզերքով, կկարողանան արբանյակ ստեղծել»:
https://arm.sputniknews.ru/20211031/inqnurujn-mianal-cankali-astghaditakin-hajkakan-tsragiry-kogni-tiezerqin-nvorvovi-najel-34860451.html
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, տիեզերք
Ճապոնիան 2023 թվականին կարող է փայտից առաջին արբանյակը գործարկել․ ԶԼՄ
Մշակողները պատրաստվում են փորձարկել բնափայտի ամրությունը տիեզերքում, ենթադրաբար՝ փետրվարից սկսած:
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik․ Ճապոնիան կարող է 2023 թվականին տիեզերք արձակել աշխարհի առաջին արբանյակը, որի մի մասը փայտից կլինի։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նման ծրագիր է մշակում Կիոտոյի համալսարանի ու Sumitomo Forestry Co ընկերության մասնագետների թիմը: Մշակողներն ընտրել են փայտը, քանի որ կարծում են, որ այդ նյութը «ավելի քիչ է ծանրաբեռնում շրջակա միջավայրը, քան մյուս նյութերը»։
Արբանյակը 10 սանտիմետրանոց կողմերով գլան է լինելու։ Դրա արտաքին կողմը բաղկացած կլինի փայտից ու արևային վահանակներից․ արբանյակի ներսում կարող է ալեհավաք լինել։

31 հոկտեմբերի 2021, 18:56
Գործակալությունը նշում է, որ նման «փայտե» արբանյակն ավելի էժան է լինելու, քան ալյումինից պատրաստվածը: Փայտե վահանակը պետք է այրվի, երբ արբանյակը վերադարձի ճանապարհին երկրի մթնոլորտ հասնի։
Թիմը, որը գլխավորում է ճապոնացի տիեզերագնաց Տակաո Դոյը, ապարատին կցել է տարբեր խտության մի քանի փայտե թիթեղներ։ Դրանք բաց տիեզերքում կմնան 9 ամիս, որից հետո մասնագետները կգնահատեն նյութի մաշվածության աստիճանը: Տիեզերագնացի խոսքով՝ եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, ապա «նույնիսկ երեխաները, որոնք հետաքրքրվում են տիեզերքով, կկարողանան արբանյակ ստեղծել»: