00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն միջազգային անվտանգության պայմանավորվածությունների նոր համակարգ է առաջարկում. Լավրով

© Photo : МИД РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳ նախարարը հատուկ նշել է անվտանգության` իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկություններն ուղղված են պայմանավորվածությունների նոր համակարգի ստեղծմանը և իրավաբանական ձևակերպմանը, որը հիմնված է ռազմական գերազանցության հասնելու փորձերից հրաժարվելու սկզբունքի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների մասին ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը «փաթեթային» բնույթ են կրում, կոչված են երաշխավորված կերպով բացառել ՆԱՏՕ-ի հետագա ցանկացած առաջխաղացում դեպի Արևելք և ՌԴ–ին սպառնացող սպառազինությունների տեղակայում ռուսական սահմանների մոտ, հատկապես՝ Ուկրաինայում։ Լավրովը նաև շեշտել է, որ դրանցում կան նաև բազմաթիվ այլ տարրեր, որոնք արդյունքում պետք է ձևավորեն անվտանգության ամենահուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքները:
Շտապ պետք է ԱՄՆ-ի պատասխանը ՌԴ առաջարկներին. Ռյաբկով
«Մեր առաջարկներն ուղղված են պայմանավորվածությունների նոր համակարգի ստեղծմանը և իրավաբանական ձևակերպմանը, որը հիմնված է 1990-ական թվականներին Եվրաատլանտյան դաշինքի բոլոր պետությունների ղեկավարների կողմից միաձայն հավանության արժանացած անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա և հրաժարվում է ռազմական գերազանցության հասնելու փորձերից»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը հատուկ նշել է անվտանգության` իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների անհրաժեշտությունը, քանի որ արևմտյան գործընկերները պարբերաբար չեն կատարում քաղաքական պարտավորությունները, ինչպես նաև այն բանավոր հավաստիացումների և խոստումների մասին, որոնք տրվել են խորհրդային և ռուսական ղեկավարությանը:
Սպիտակ տուն - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ–ի հետ բանակցություններ սկսել հունվարի սկզբին. Սպիտակ տան ներկայացուցիչ
Ռուսաստանը դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծերը, որոնցում, մասնավորապես, ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու դրույթները, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին պետությունների հաշվին: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ արձագանքի բացակայության դեպքում հնարավոր է առճակատման նոր փուլ։
Լրահոս
0