00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենացներ` տանիքը կորցնելու վախի ներքո. ամենատխուր Նոր տարին` անօթևանների կացարանում

© Sputnik / Aram NersesyanСтоловая приюта для бездомных
Столовая приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշման համաձայն` Երևանի անօթևանների կացարանի 91 բնակիչները 2022-ին պետք է տեղափոխվեն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։
– Ոն՞ց եք, – հարցնում եմ տարիքով երեք կանանց։
– Եսիմ է, աղջիկ ջան, – հնչում է մեկից պատասխանը։
– Չէ, յա, Գայան, ասա` լավ ա, Նոր տարի ա, – ուղղում է ընկերուհուն մյուսը։
– Նոր տարի ա, դրա համար լավ ա։ Թե չէ ուրիշ լավ բան չկա։
Երևանի անօթևանների կացարանում ենք։ Այստեղ ամանորյա տոնական տրամադրությունը «հարամվել է» ապագայի անորոշությամբ. մարդիկ չգիտեն` գուցե այս երեկոն ոչ միայն տոնական է, այլև` հրաժեշտի։ Գինիով և կոլայով լցված բաժակները կարող են այս շենքում վերջինը լինել։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի անօթևանների կացարանում
Столовая в приюте бля бездомных - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Երևանի անօթևանների կացարանում
Սա Հայաստանում անօթևաններին ընդունելու համար միակ լիցենզավորված կացարանն է, գործում է Երևանում՝ Վարդաշեն թաղամասում։ Կենտրոնի գոյությունը հարվածի տակ է դրվել. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որն ամեն տարի դեկտեմբերին պայմանագիր էր կնքում կացարանի հետ, այս տարի չի արել դա։ Որոշում է կայացվել կացարանի 91 բնակիչներին տեղափոխել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, կացարանին էլ տարեկան տրամադրվելիք 52 մլն դրամ գումարը փոխանցել ինտերնատին։
«Պետության տված 52 մլն դրամով մենք բնակիչներին ուտելիք ենք գնում, ջեռուցումն ենք ապահովում ու աշխատողներին աշխատավարձ ենք տալիս։ Միայն դա։ Մնացած ամեն ինչ` շենքը, կահավորումը, անկողնային պարագաներ և այլն, ամեն ինչ արտասահմանյան ֆինանսավորմամբ է, հիմնականում` Դանիայի կողմից։ 2020–ին դանիացիները պետք է հիմնովին վերանորոգեին կացարանը, նախագիծը պատրաստ էր, կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց։ Բայց մեր էս բոլոր ջանքերը ի չիք են դարձնում, մարդկանց ուզում են տեղափոխեն, մարդիկ էլ չեն ուզում», – ասաց կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
© Sputnik / Aram NersesyanԱմանորյա սեղանի շուրջ տնօրեն Շավարշ Խաչատրյանը կենաց է ասում
Директор приюта Шаварш Хачатрян с бокалом вина произносит тост - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Ամանորյա սեղանի շուրջ տնօրեն Շավարշ Խաչատրյանը կենաց է ասում
Մարդիկ, իրոք, տեղափոխվել չեն ուզում, ինտերնատի պայմաններից տեղյակ չեն, ոչ մեկը նրանց մոտ չի եկել կամ պատշաճ ձևով չի ներկայացրել տեղափոխման պատճառներն ու ինտերնատի պայմանները։ Կացարանի բնակիչներից մեկը` 60-ին մոտ տիկին Սառան (անունը փոխված է) ժամանակին տեղափոխվել է այս կենտրոն հենց ինտերնատից։
«Պայմանները էնտեղ նորմալ էին, բայց էստեղին չեն հասնի։ Հարմարված 90 հոգով ապրում ենք։ Իրանց ինչ տարբերություն` մենք որտեղ կապրենք։ Բայց երևի օգուտ ունեն, որ ուզում են տեղափոխեն։ Բա որ էնտեղ չկարողանան մեզ պահե՞ն։ Լիքը լցված էր էդ ինտերնատը։ Բա որ մնանք առանց «կռիշ»։ Ոչ մեկը ոչ մի բան չի ասում ու չգիտի», –ասում է տիկին Սառան։
Սոցապ նախարարության պարզաբանմամբ՝ մրցույթ էր հայտարարվել անօթևաններին կացարան տրամադրելու ծառայությունը որևէ կազմակերպության պատվիրակելու համար։ Հայտարարված մրցույթին ոչ մի կազմակերպություն չի մասնակցել. կացարանի կարիքները հոգացող «Հանս Քրիստիան Քոֆոեդ» հիմնադրամը մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով մի քանի տարի առաջ հայտնվել է կազմակերպությունների «սև ցուցակում»։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի անօթևանների կացարանում
Постояльцы приюта - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Երևանի անօթևանների կացարանում
«Բայց քանի որ ոչ մի այլ կազմակերպություն լիցենզիա չուներ, էլի մեզ հետ էին կնքում պայմանագիրը։ Բայց այս տարի սոցապ նախարարությունը ամեն ինչ արեց, որ բնակիչներին ստեղից հանեն», – ասում է տնօրենը։
Կացարանում հայտնվողներից յուրաքանչյուրն իր բեկված ճակատագիրն ունի՝ մեկին արտաքսել են Ռուսաստանից, մյուսը տապալված բիզնեսի պատճառով կորցրել է տունը, մեկը վիճել է ընտանիքի անդամների հետ, մյուսն այստեղ հայտնվել է անմիջապես մանկատնից հետո։
50-ամյա Կարինեն (անունը փոխված է) ռեստորանում է աշխատում, որդի ունի, որը փոքր բնակարան է վարձել. «Ես ստեղից սիրով կգնամ, եթե տղաս մեծ տուն կարողանա վարձի ու գնամ իր հետ ապրեմ։ Բայց ուրիշ կենտրոն ինչի՞ գնամ, ստեղ չորս տարի ապրում եմ, նորմալ հարաբերությունների մեջ ենք բոլորով, պայմանները նորմալ, աշխատողները լավը, ինչի՞ համար գնանք»։
Մեկ այլ կնոջ բարեկամները խաբել, ասել են` տունդ վաճառիր, թղթեր կսարքենք, կկազմակերպենք, որ մեզ մոտ՝ Հունաստան գաս ապրելու։ Գումարը վերցրել են ու չքացել։ Կինը հայտնվել է փողոցում, դիմել է ոստիկանություն, ոստիկանությունիցէլ նրան ուղեկցել են կացարան։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի անօթևանների կացարանում
ПОстояльцы приюта в столовой - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Երևանի անօթևանների կացարանում
«Մեր տնօրենը, մեր աշխատողները շատ լավ մարդիկ են, շատ ուշադիր են մեր նկատմամբ։ Ուրիշ տեղ գնաս` էնտեղ իրանց մարդիկ կան արդեն, չես իմանա` քեզ ոնց կվերաբերվեն։ Ես որ ոչ մի տեղ չեմ գնալու», – ասում է նա։
Տղամարդկանց պատմություններն էլ են դրամատիկ։
Երկու եղբայրներով խոպանից վերադառնում են, գալիս իրենց տուն ու չեն կարողանում բացել դուռը. փականը փոխված է, տան տերերը` անծանոթ։ Պարզվում է` տղաների հայրը խաղատանն ունեցած պարտքերի պատճառով վաճառել է տունը։ Եղբայրները հայտնվում են կացարանում։ Որոշ ժամանակ անց շտապ օգնության մեքենան անտուն մի տղամարդու է տեղափոխում կացարան։ Պարզվում է` տղաների հայրն է։
Ամանորյա սեղանի շուրջ տնօրեն Շավարշ Խաչատրյանը կենաց է ասում` հիշեցնելով, որ ամեն Նոր տարի մաղթել է բնակիչներին, որ մյուս տարի նրանք այստեղ էլ չլինեն.
© Sputnik / Aram Nersesyan

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում - Sputnik Արմենիա
1/10

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում

© Sputnik / Aram Nersesyan

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում - Sputnik Արմենիա
2/10

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում

© Sputnik / Aram Nersesyan

Տնօրեն Շավարշ Խաչատրյանն ու կացարանի բնակիչները

Տնօրեն Շավարշ Խաչատրյանն ու կացարանի բնակիչները - Sputnik Արմենիա
3/10

Տնօրեն Շավարշ Խաչատրյանն ու կացարանի բնակիչները

© Sputnik / Aram Nersesyan

Երևանի անօթևանների կացարանում

Երևանի անօթևանների կացարանում - Sputnik Արմենիա
4/10

Երևանի անօթևանների կացարանում

© Sputnik / Aram Nersesyan

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում - Sputnik Արմենիա
5/10

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

© Sputnik / Aram Nersesyan

Երևանի անօթևանների կացարանի մուտքը

Երևանի անօթևանների կացարանի մուտքը - Sputnik Արմենիա
6/10

Երևանի անօթևանների կացարանի մուտքը

© Sputnik / Aram Nersesyan

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում - Sputnik Արմենիա
7/10

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

© Sputnik / Aram Nersesyan

Երևանի անօթևանների կացարանում

Երևանի անօթևանների կացարանում - Sputnik Արմենիա
8/10

Երևանի անօթևանների կացարանում

© Sputnik / Aram Nersesyan

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում - Sputnik Արմենիա
9/10

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

© Sputnik / Aram Nersesyan

Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը

Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը - Sputnik Արմենիա
10/10

Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը

1/10

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում

2/10

Հանգստի սենյակ Երևանի անօթևանների կացարանում

3/10

Տնօրեն Շավարշ Խաչատրյանն ու կացարանի բնակիչները

4/10

Երևանի անօթևանների կացարանում

5/10

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

6/10

Երևանի անօթևանների կացարանի մուտքը

7/10

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

8/10

Երևանի անօթևանների կացարանում

9/10

Երևանի անօթևանների կացարանի ճաշարանում

10/10

Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը

«Միշտ ասել ենք, որ մեզ համար ամենալավ բանը կլինի էն, որ դուք միանաք ձեր ընտանիքներին, ձեր ֆինանսական խնդիրները լուծեք ու տեղափոխվեք ձեր չորս պատից ներս։ Բայց ոչ թե գնաք ուրիշ կենտրոն… Բայց էսօր տոն ա. թող լավ Նոր տարի լինի բոլորիդ համար, ամենակարևորը` առողջ լինեք»։
Կացարանում անօթևաններին ապահովվում են առաջնահերթ բժշկական ու հոգեբանական օգնությամբ, սակայն 28 աշխատակիցների ապագան էլ ավելի անորոշ է. նրանց տուն–ինտերնատ տեղափոխելու մասին խոսակցություններ չկան։
Լրահոս
0