00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատություն «Աշոտ Երկաթին». դատախազության դիմաց բողոքի ակցիա էր

© Sputnik / Aram NersesyanИнформационная табличка на двери Генпрокуратуры Армении (28 января 2021). Еревaн
Информационная табличка на двери Генпрокуратуры Армении (28 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններից դադարեցնել քրեական հետապնդումները նաև Առուշ Առուշանյանի, Գառնիկ Իսագուլյանի, Մամիկոն Ասլանյանի և այլոց նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ դատախազության շենքի դիմաց` ի աջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար, արցախյան 3 պատերազմի մասնակից, գնդապետ Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ»)։
Նրանք պահանջեցին, որպեսզի ազատ արձակվի Մինասյանը, ով արդեն 1 ամիս է, ինչ կալանքի տակ է։
Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրին ԲԴԽ-ի դիմաց ու շարժվեցին դեպի դատախազություն
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայ հասարակությունը դեկտեմբերի 31-ին պետք է «բլինչիկներից» ու «տոլմայից» զատ հիշի, որ կան մարդիկ, ովքեր իշխանությունների կողմից շարունակում են հետապնդվել իրենց հայրենասիրության, քաղաքական հայացքների համար։
«Այդ մարդկանցից մեկը Աշոտ Մինասյանն է, ում պաշտպանության համար այսօր հավաքվել ենք։ Մեզ համար դեկտեմբերի 31-ը դարձել է ընդամենն օրացույցային մի օր, քանի որ Հայաստանում ժամանակը կանգ է առել 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Դեռևս չի վերադարձել Հայաստան մեր վերջին ռազմագերին, վերջին անհետ կորած անձը, ինչպես նաև վերջին զոհվածի աճյունը չի թաղվել»,– ասաց Աշոտյանը և ընդգծեց, որ դեռևս չի պատժվել այդ ամենի մեղավորը։
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց, որ Աշոտ Մինասյանը միայնակ չէ, քանի որ իր հետ միասին այս պահին քաղաքական հետապնդման են ենթարկվում նաև Գառնիկ Իսագուլյանը, Մամիկոն Ասլանյանը, Առուշ Առուշանյանը, Արամ Մկրտչյանը, Նարեկ Մանթաշյանը և այլ անձինք։
Ոստիկանները Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Բողոքի ակցիաներ ու արվեստի գործեր. շաբաթը՝ լուսանկարներով
Աշոտ Երկաթի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ այն, ինչ արվում է Մինասյանի նկատմամբ, իրավական առումով որևէ աղերս չունի քրեական դատավարության հետ։
«Աշոտ Մինասյանին կալանավորել էին այն բանի համար, որ ըստ նախաքննության տվյալների, քրեական գործով կան մարդիկ, ովքեր դեռևս չեն բացահայտվել և ենթակա են բացահայտման, պաշտպանյալս էլ կարող է խոչընդոտել այդ գործընթացին։ 3 օր առաջ եղավ այս քրեական գործով նախաքննության ավարտ, ու քննչական մարմինն ընդունեց, որ Մինասյանին մեղսագրված արարքը միջին ծանրության է»,– նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ–ում միջին ծանրության հանցանք կատարած շատ քիչ անձ կա, որ գտնվում է անազատության մեջ, քանի որ մշտապես դատախազությունը բարյացակամ վերաբերմունք է ունեցել այդ անձանց նկատմամբ։ Հրամանատարի նկատմամբ, սակայն այդ ամենը չի գործել։
Եթե կանոնները չպահպանեն, սանկցիաներ կկիրառենք. Ավանեսյանը` ռեստորատորների բողոքի մասին
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք բողոքում ու պահանջում են իշխանություններից դադարեցնել քրեական հետապնդումները ոչ միայն Աշոտ Երկաթի, այլև Առուշ Առուշանյանի, Գառնիկ Իսագուլյանի, Մամիկոն Ասլանյանի և այլոց նկատմամբ։
Ի աջակցություն Աշոտ Մինասյանի բողոքի ակցիային մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները` Արամ Վարդևանյանը, Հայկ Մամիջանյանը, Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 30-ին Մինասյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու առնչությամբ միջնորդություն, ինչպես նաև քրեական հետապնդումը չդադարեցնելու բողոք են ներկայացրել դատախազություն։
Հայ մտավորականները նամակ հանձնեցին դատախազին - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Աշոտ Երկաթը քաղաքական խարդավանքների զոհ է` քաղբանտարկյալ. Երևանում կրկին բողոքի ակցիա է
Մինչ այդ ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել էր քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը, ինչի համար էլ բողոք է ներկայացվել դատախազություն։
Նշենք, որ այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
0