https://arm.sputniknews.ru/20211231/44-orja-paterazmi-hangamanqnery-qnnogh-handznazhoghovy-ksksi-ashkhatel-hunvaric-andranik-qvocharjan-37061959.html
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կսկսի աշխատել հունվարից. Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կսկսի աշխատել հունվարից. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է բանակաշինության... 31.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-31T13:03+0400
2021-12-31T13:03+0400
2021-12-31T20:13+0400
բանակ
անդրանիկ քոչարյան
արցախյան պատերազմ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1e/37046941_0:0:1601:901_1920x0_80_0_0_90bdca5bd445efb1ebaf00ba901c3898.jpg
Նման մասշտաբի պատերազմից, նման կորուստներից հետո մեր հիմնական խնդիրներից մեկն առնչվում է բանակի ապագա կառուցվածքին ու հնարավորություններին, սա այն ուղենիշն է, որով պետք է առաջնորդվենք, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։Նա կարծում է, որ բանակը պետք է ունենա ժամանակակից սպառազինություն, պետք է ավելանան նրա ինտելեկտուալ կարողությունները, իսկ եթե մնանք մինչպատերազմյան սպառազինության մակարդակին, ապա չենք կարողանա դիմագրավել այն սպառնալիքներին, որոնցով շրջապատված ենք։ 44-օրյա պատերազմից մինչ օրս Արցախում ոչնչացվել է 859 029 տարբեր տեսակի արկ ու զինամթերք«Ապագա բանակը պետք է գործի պրոֆեսիոնալ հիմքի վրա, թվաքանակը կարևոր չէ, բայց այդ գործընթացի դետալացումը դեռ ընթացքի մեջ է։ Պատերազմից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են նախարար Վաղարշակ Հարությունյանի կողմից, և դրանք կլինեն շարունակական։ Նման խնդիրների լուծումն առանց գործընկերային հարաբերությունների հնարավոր չէ, ռազմավարական դաշնակիցներն, ինչ խոսք, մեզ պետք է օգնեն այդ գործում։ Սպառազինություն ունենալը հարցի մի մասն է, պետք է գիտենալ, թե ինչպիսի սպառազինություն է անհրաժեշտ առկա սպառնալիքները չեզոքացնելու համար և դիտարկել, թե որտեղից կարող են առաջանալ այդ սպառնալիքները»,– նշեց Քոչարյանը։Պետք է հետևել նաև հակառակորդին, տեղեկանալ, թե ինչպիսի սպառազինությամբ է արդիականացրել իր բանակը, որի միջոցով կարողացավ 44-օրյա պատերազմի ընթացքում լուծել իր առջև դրված ռազմական խնդիրը։ Ըստ նրա` 1994 թվականի հրադադարի ժամանակ ու դրանից հետո սպառազինության մրցավազքն այդքան ցայտուն չի երևացել, մենք հպարտանում էինք հրադադարի ձեռքբերումներով, իսկ հակառակորդը տասնյակ տարիներ կառուցում էր այն բանակը, որով պետք է հասներ իր նպատակին։ Քոչարյանի պնդմամբ` մենք անտեսեցինք այդ ընթացքը, լուրջ չվերաբերվեցինք հակառակորդի քայլերին, որպեսզի հաջողությամբ դիմակայեինք դրանց։«Մեր բանակը պետք է արդիականացված լիներ դեռ 2016 թվականի քառօրյա պատերազմից առաջ, որովհետև դա նաև փորձարկում էր, թե ինչ վիճակում են գտնվում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը։ Այդ փորձարկման շնորհիվ ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներն էին հստակեցվում, այլև հակառակորդը ռազմական ճանապարհով խնդիրը հանգուցալուծելու նպատակ էր հետապնդում։ 44-օրյա պատերազմը մեր զինված ուժերի համար դարձավ շրջադարձային, բայց կյանքը չի կանգնում, և Հայաստանն իր անվտանգության համակարգի բացթողումներից դասեր քաղելով` պետք է կառուցի ապագա բանակը, որն իր հերթին պետք է լինի ինտելեկտուալ, մոբիլ, ավելի շատ հատուկ ստորաբաժանումների տրամաբանության մեջ տեղավորվող և գերժամանակակից սպառազինությամբ զինված»,– նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։Քոչարյանը կարևորեց նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի դերը, որը կսկսի աշխատել հունվարից։
https://arm.sputniknews.ru/20211029/44-orja-paterazmi-qnnich-handznazhvoghvovi-steghtsumy-hapaghum-e-ghazinjani-pattsharvov-qvocharjan-34793761.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1e/37046941_85:0:1508:1067_1920x0_80_0_0_0cc47942a33a71406904db93c6b0547f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, անդրանիկ քոչարյան, արցախյան պատերազմ, տեսանյութեր, տեսանյութ
բանակ, անդրանիկ քոչարյան, արցախյան պատերազմ, տեսանյութեր, տեսանյութ
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կսկսի աշխատել հունվարից. Քոչարյան
13:03 31.12.2021 (Թարմացված է: 20:13 31.12.2021) ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է բանակաշինության խնդիրներին, անվտանգության համակարգի հարցերին և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։
Նման մասշտաբի պատերազմից, նման կորուստներից հետո մեր հիմնական խնդիրներից մեկն առնչվում է բանակի ապագա կառուցվածքին ու հնարավորություններին, սա այն ուղենիշն է, որով պետք է առաջնորդվենք,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա կարծում է, որ բանակը պետք է ունենա ժամանակակից սպառազինություն, պետք է ավելանան նրա ինտելեկտուալ կարողությունները, իսկ եթե մնանք մինչպատերազմյան սպառազինության մակարդակին, ապա չենք կարողանա դիմագրավել այն սպառնալիքներին, որոնցով շրջապատված ենք։
«Ապագա բանակը պետք է գործի պրոֆեսիոնալ հիմքի վրա, թվաքանակը կարևոր չէ, բայց այդ գործընթացի դետալացումը դեռ ընթացքի մեջ է։ Պատերազմից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են նախարար Վաղարշակ Հարությունյանի կողմից, և դրանք կլինեն շարունակական։ Նման խնդիրների լուծումն առանց գործընկերային հարաբերությունների հնարավոր չէ, ռազմավարական դաշնակիցներն, ինչ խոսք, մեզ պետք է օգնեն այդ գործում։ Սպառազինություն ունենալը հարցի մի մասն է, պետք է գիտենալ, թե ինչպիսի սպառազինություն է անհրաժեշտ առկա սպառնալիքները չեզոքացնելու համար և դիտարկել, թե որտեղից կարող են առաջանալ այդ սպառնալիքները»,– նշեց Քոչարյանը։
Պետք է հետևել նաև հակառակորդին, տեղեկանալ, թե ինչպիսի սպառազինությամբ է արդիականացրել իր բանակը, որի միջոցով կարողացավ 44-օրյա պատերազմի ընթացքում լուծել իր առջև դրված ռազմական խնդիրը։ Ըստ նրա` 1994 թվականի հրադադարի ժամանակ ու դրանից հետո սպառազինության մրցավազքն այդքան ցայտուն չի երևացել, մենք հպարտանում էինք հրադադարի ձեռքբերումներով, իսկ հակառակորդը տասնյակ տարիներ կառուցում էր այն բանակը, որով պետք է հասներ իր նպատակին։ Քոչարյանի պնդմամբ` մենք անտեսեցինք այդ ընթացքը, լուրջ չվերաբերվեցինք հակառակորդի քայլերին, որպեսզի հաջողությամբ դիմակայեինք դրանց։
29 հոկտեմբերի 2021, 12:30
«Մեր բանակը պետք է արդիականացված լիներ դեռ 2016 թվականի քառօրյա պատերազմից առաջ, որովհետև դա նաև փորձարկում էր, թե ինչ վիճակում են գտնվում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը։ Այդ փորձարկման շնորհիվ ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներն էին հստակեցվում, այլև հակառակորդը ռազմական ճանապարհով խնդիրը հանգուցալուծելու նպատակ էր հետապնդում։ 44-օրյա պատերազմը մեր զինված ուժերի համար դարձավ շրջադարձային, բայց կյանքը չի կանգնում, և Հայաստանն իր անվտանգության համակարգի բացթողումներից դասեր քաղելով` պետք է կառուցի ապագա բանակը, որն իր հերթին պետք է լինի ինտելեկտուալ, մոբիլ, ավելի շատ հատուկ ստորաբաժանումների տրամաբանության մեջ տեղավորվող և գերժամանակակից սպառազինությամբ զինված»,– նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Քոչարյանը կարևորեց նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի դերը, որը կսկսի աշխատել հունվարից։