https://arm.sputniknews.ru/20211230/petq-e-bolvor-janqery-nerdrven-vor-2022-y-darna-verelqi-u-veratsnndi-tari-pashinjan-37026136.html
Պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որ 2022-ը դառնա վերելքի ու վերածննդի տարի. Փաշինյան
Պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որ 2022-ը դառնա վերելքի ու վերածննդի տարի. Փաշինյան
Sputnik Արմենիա
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 2021թ-ին ու դրանից առաջ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։ 30.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-30T11:22+0400
2021-12-30T11:22+0400
2021-12-30T11:30+0400
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/10/23754363_0:0:1600:900_1920x0_80_0_0_8bb80ae5f60a0ca37055dfc3ad6a404d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց կառավարության անդամներին շնորհակալություն հայտնելով տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար։«2021թ-ը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, և մեզանից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջիրավիճակը կարողանանք պահել կառավարելի։ Այո՛, ցավոք, 2021-ի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, ու , բնականաբար, չէինք ցանկանա, որ այդպիսի օրակարգ ունենայինք, բայց այդպիսին էր իրավիճակը։ Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք անցնցում հաղթահարել 2021թ-ը»,– ասաց Փաշինյանը։Անդրադառնալով արտաքինից եկող խնդիրներին` վարչապետը հիշեցրեց, որ 2021թ-ի մայիսից Սյունիքի մարզի Սոթք - Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈւ ներխուժման փաստը և որպես դրա հետևանք նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը։«Սա էլ ավելի է ընդգծում անվտանգային միջավայրում ՀՀ ունեցած խնդիրները»,– ասաց Փաշինյանը` գործադրի անդամներին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել 2021թ-ին ու դրանից առաջ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։Խոսելով 2022թ–ի մասին` Փաշինյանն ընդգծեց, որ պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որպեսզի այն դառնա վերելքի ու վերածննդի տարի։«Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգն ու հետևանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու, և մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ իրավիճակն ու փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում»,– ասաց նա։ՀՀ վարչապետը հայտարարեց, որ արտաքին միջավայրում ոչ բոլոր որոշումների ընդունումն է կախված միայն ՀՀ իշխանությունից։ Նրա խոսքով, ամենակարևորն այն է, որ ՀՀ իշխանությունը կարողանա բոլոր այն սուբյեկտների հետ, որոնցից կախված է նաև այդ որոշումների ընդունումը, հասունացնել մի այնպիսի գործընթաց, որի արդյունքում կիրագործվի Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը։
https://arm.sputniknews.ru/20211229/nakhkin-nakharari-hamar-pashinjani-asatsn-anhetet-e-inchqan-e-tsarajvoghakan-hin-meqenaji-tsakhsy-37007668.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/10/23754363_193:0:1393:900_1920x0_80_0_0_555bee4046d08a02bc66f7eb0ce6f837.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, նիստ
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, նիստ
Պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որ 2022-ը դառնա վերելքի ու վերածննդի տարի. Փաշինյան
11:22 30.12.2021 (Թարմացված է: 11:30 30.12.2021) Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 2021թ-ին ու դրանից առաջ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց կառավարության անդամներին շնորհակալություն հայտնելով տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար։
«2021թ-ը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, և մեզանից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջիրավիճակը կարողանանք պահել կառավարելի։ Այո՛, ցավոք, 2021-ի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, ու , բնականաբար, չէինք ցանկանա, որ այդպիսի օրակարգ ունենայինք, բայց այդպիսին էր իրավիճակը։ Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք անցնցում հաղթահարել 2021թ-ը»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով արտաքինից եկող խնդիրներին` վարչապետը հիշեցրեց, որ 2021թ-ի մայիսից Սյունիքի մարզի Սոթք - Խոզնավար հատվածում Ադրբեջանի ԶՈւ ներխուժման փաստը և որպես դրա հետևանք նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը։
«Սա էլ ավելի է ընդգծում անվտանգային միջավայրում ՀՀ ունեցած խնդիրները»,– ասաց Փաշինյանը` գործադրի անդամներին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել 2021թ-ին ու դրանից առաջ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։
Խոսելով 2022թ–ի մասին` Փաշինյանն ընդգծեց, որ պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որպեսզի այն դառնա վերելքի ու վերածննդի տարի։
29 դեկտեմբերի 2021, 18:26
«Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգն ու հետևանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու, և մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ իրավիճակն ու փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ արտաքին միջավայրում ոչ բոլոր որոշումների ընդունումն է կախված միայն ՀՀ իշխանությունից։ Նրա խոսքով, ամենակարևորն այն է, որ ՀՀ իշխանությունը կարողանա բոլոր այն սուբյեկտների հետ, որոնցից կախված է նաև այդ որոշումների ընդունումը, հասունացնել մի այնպիսի գործընթաց, որի արդյունքում կիրագործվի Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու գաղափարը։