https://arm.sputniknews.ru/20211230/meknel-hangsti-te-ashkhatel-vortegh-ev-inchpes-haj-astghery-kdimavoren-2022-tvakany-37008077.html
Մեկնել հանգստի՞, թե՞ աշխատել․ որտեղ և ինչպես հայ «աստղերը» կդիմավորեն 2022 թվականը
Մեկնել հանգստի՞, թե՞ աշխատել․ որտեղ և ինչպես հայ «աստղերը» կդիմավորեն 2022 թվականը
Sputnik Արմենիա
Հայաստանում մի շարք ռեստորանային համալիրներ Ամանորի գիշերը հայտնի երգիչ–երգչուհիներով տոնական ծրագիր են նախատեսել։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե... 30.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-30T20:08+0400
2021-12-30T20:08+0400
2021-12-30T20:10+0400
ամանոր
երգիչ
երգչուհի
ելույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26910748_0:0:2000:1125_1920x0_80_0_0_437e7236b9a141994a0dc46d6c576d56.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Երգչուհի Իվետա Մուկուչյանն այս տարի Ամանորի գիշերը կաշխատի։ Նա դեկտեմբերի 31-ին մի քանի ռեստորանային համալիրներում ելույթ կունենա։Նշենք, որ երգչուհին վերջերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել էր Դուբայում։ Իվետան սիրում է ճամփորդել և երբեք հարմար առիթը բաց չի թողնում։Երգչուհի Սոֆի Մխեյանը որոշել է այս տարի Ամանորը դիմավորել արտերկրում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ երգչուհին, չցանկանալով մանրամասներ հայտնել։«Որոշել եմ այդ օրերին արտերկիր գնալ։ Խոստանում եմ վերադառնալ նորություններով և անակնկալներով»,-ասաց Սոֆին։Նշենք, որ երգչուհին սիրում է տարվա մեջ մի քանի անգամ ճանապարհորդել։ Նրան հաճախ կարելի է տեսնել ամենամտերիմ ընկերուհու՝ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ուղեկցությամբ։Երգիչ, շոումեն Արամ Mp3-ը դեկտեմբերի 31-ին մի քանի ռեստորանային համալիրներում ելույթ կունենա։ Արամին հաճախ չենք տեսնի ճանապարհորդելիս։ Նա ավելի շատ սիրում է բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը։ Ի դեպ, երգիչն անգամ նման հաղորդում ունի՝ VELOMP3։ Նա հեծանիվով շրջում է Հայաստանի բոլոր մարզերով ու աշխահին պատմում գեղեցիկ Հայաստանի մասին։Երգիչներ Դավիթ Աղաջանյանն ու կինը ՝ Աննա Դովլաթյանը Ամանորը կնշեն Մոսկվայում։ Զույգն արդեն այնտեղ է ու հասցրել է սոցցանցերում գեղեցիկ լուսանկարներ հրապարակել։«Մոսկվան Ամանորին վերածվում է հեքիաթի»,-լուսանկարներից մեկին կից գրել է Աննան։Զույգի դուստրը՝ Կարինան ևս հասցրել է գեղեցիկ լուսանկարներ ունենալ Մոսկվայում։Նշենք, որ զույգը հաճախ է ճամփորդում ու հետևորդներին ուրախացնում գեղեցիկ տեսանյութերով և լուսանկարներով։«Միսս Հայաստան - 2003», «Վիցեմիսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը Ամանորին ընտանիքի հետ կմեկնի Եգիպտոս։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Լուսինեի քույրը՝ Իրինա Թովմասյանը։Նշենք, որ Լուսինեն պաշտում է ճանապարհորդելը տարվա բոլոր եղանակներին։ Նա կարողանում է ծանրաբեռնված գրաֆիկն ու երկու երեխաների խնամքը համատեղել հանգստի հետ։Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը կաշխատի մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հաղորդավարուհին։ «Ամանորը ընտանիքի տոն է, ուստի կդիմավորենք տանը, դա մեր ընտանիքի համար գեղեցիկ ավանդույթ է։ Իսկ եթե ուզում ենք մի տեղ գնալ հանգստանալու, գնում ենք հունվարի 3-ից հետո»,–ասում է Սիրունը։ Գեղեցկուհին հասցրել է երկու երեխաների համար նվերներ գնել։ Ասում է` երեխաները մեծ անակնկալների համար դեռ փոքր են։ «Տանը փոքրիկ տոնածառ եմ դրել, որն էլ տղաս` Վարդանը, օրական մի քանի անգամ շուռ է տալիս»,–ծիծաղով նշում է Սիրունը։ Նշենք, որ Սիրուն Մինասը ևս ճամփորդելու սիրահար է։ Նա տարվա ընթացքում հասցնում է մի քանի անգամ ընտանիքով մեկնել հանգստի։Sputnik Արմենիայի տեղեկություններով, Ամանորի գիշերը կաշխատեն նաև երգիչներ Արսեն Սաֆարյանը, Արամեն, Սպիտակցի Հայկոն, «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, «Գարիկ և Սոնա» դուետը (Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան), ինչպես նաև երգչուհի Գայա Արզումանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26910748_188:0:1816:1221_1920x0_80_0_0_4575c2784ca25ff53b34e2dd62fd8e99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամանոր, երգիչ, երգչուհի, ելույթ
ամանոր, երգիչ, երգչուհի, ելույթ
Մեկնել հանգստի՞, թե՞ աշխատել․ որտեղ և ինչպես հայ «աստղերը» կդիմավորեն 2022 թվականը
20:08 30.12.2021 (Թարմացված է: 20:10 30.12.2021) Հայաստանում մի շարք ռեստորանային համալիրներ Ամանորի գիշերը հայտնի երգիչ–երգչուհիներով տոնական ծրագիր են նախատեսել։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե հայտնիներից ովքեր են աշխատելու Նոր տարվա գիշերը, իսկ ովքեր են որոշել «փախչել» տոներից։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Երգչուհի Իվետա Մուկուչյանն այս տարի Ամանորի գիշերը կաշխատի։ Նա դեկտեմբերի 31-ին մի քանի ռեստորանային համալիրներում ելույթ կունենա։
Նշենք, որ երգչուհին վերջերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել էր Դուբայում։ Իվետան սիրում է ճամփորդել և երբեք հարմար առիթը բաց չի թողնում։
Երգչուհի Սոֆի Մխեյանը որոշել է այս տարի Ամանորը դիմավորել արտերկրում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ երգչուհին, չցանկանալով մանրամասներ հայտնել։
«Որոշել եմ այդ օրերին արտերկիր գնալ։ Խոստանում եմ վերադառնալ նորություններով և անակնկալներով»,-ասաց Սոֆին։
Նշենք, որ երգչուհին սիրում է տարվա մեջ մի քանի անգամ ճանապարհորդել։ Նրան հաճախ կարելի է տեսնել ամենամտերիմ ընկերուհու՝ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ուղեկցությամբ։
Երգիչ, շոումեն Արամ Mp3-ը դեկտեմբերի 31-ին մի քանի ռեստորանային համալիրներում ելույթ կունենա։ Արամին հաճախ չենք տեսնի ճանապարհորդելիս։ Նա ավելի շատ սիրում է բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը։ Ի դեպ, երգիչն անգամ նման հաղորդում ունի՝ VELOMP3։ Նա հեծանիվով շրջում է Հայաստանի բոլոր մարզերով ու աշխահին պատմում գեղեցիկ Հայաստանի մասին։
Երգիչներ Դավիթ Աղաջանյանն ու կինը ՝ Աննա Դովլաթյանը Ամանորը կնշեն Մոսկվայում։ Զույգն արդեն այնտեղ է ու հասցրել է սոցցանցերում գեղեցիկ լուսանկարներ հրապարակել։
«Մոսկվան Ամանորին վերածվում է հեքիաթի»,-լուսանկարներից մեկին կից գրել է Աննան։
Զույգի դուստրը՝ Կարինան ևս հասցրել է գեղեցիկ լուսանկարներ ունենալ Մոսկվայում։
Նշենք, որ զույգը հաճախ է ճամփորդում ու հետևորդներին ուրախացնում գեղեցիկ տեսանյութերով և լուսանկարներով։
«Միսս Հայաստան - 2003», «Վիցեմիսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը Ամանորին ընտանիքի հետ կմեկնի Եգիպտոս։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Լուսինեի քույրը՝ Իրինա Թովմասյանը։
Նշենք, որ Լուսինեն պաշտում է ճանապարհորդելը տարվա բոլոր եղանակներին։ Նա կարողանում է ծանրաբեռնված գրաֆիկն ու երկու երեխաների խնամքը համատեղել հանգստի հետ։
Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը կաշխատի մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հաղորդավարուհին։
«Ամանորը ընտանիքի տոն է, ուստի կդիմավորենք տանը, դա մեր ընտանիքի համար գեղեցիկ ավանդույթ է։ Իսկ եթե ուզում ենք մի տեղ գնալ հանգստանալու, գնում ենք հունվարի 3-ից հետո»,–ասում է Սիրունը։ Գեղեցկուհին հասցրել է երկու երեխաների համար նվերներ գնել։ Ասում է` երեխաները մեծ անակնկալների համար դեռ փոքր են։ «Տանը փոքրիկ տոնածառ եմ դրել, որն էլ տղաս` Վարդանը, օրական մի քանի անգամ շուռ է տալիս»,–ծիծաղով նշում է Սիրունը։ Նշենք, որ Սիրուն Մինասը ևս ճամփորդելու սիրահար է։ Նա տարվա ընթացքում հասցնում է մի քանի անգամ ընտանիքով մեկնել հանգստի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով, Ամանորի գիշերը կաշխատեն նաև երգիչներ Արսեն Սաֆարյանը, Արամեն, Սպիտակցի Հայկոն, «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, «Գարիկ և Սոնա» դուետը (Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան), ինչպես նաև երգչուհի Գայա Արզումանյանը։