https://arm.sputniknews.ru/20211230/ejmiatsnum-18amja-tgha-e-danakaharvel-37040969.html
Էջմիածնում 18–ամյա տղա է դանակահարվել
Էջմիածնում 18–ամյա տղա է դանակահարվել
Sputnik Արմենիա
Ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նա նույնպես 18 տարեկան է։ 30.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-30T16:56+0400
2021-12-30T16:56+0400
2021-12-30T16:58+0400
դանակահարություն
էջմիածին
երիտասարդ
տղա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/05/27427626_0:13:1125:646_1920x0_80_0_0_6c57b6ffa83c5501f462ce097bb2b7c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում 18–ամյա տղա է դանակահարվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ կայքի` ժամը 02։50-ի սահմանում ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Աշտարակում 20-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջըՊարզվել է, որ դանակահարվածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 18-ամյա Նժդեհ Դ-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել են նրան։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։Պարզվել է նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է։ Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/05/27427626_71:0:1071:750_1920x0_80_0_0_624f9e583908fbe890532dff0fe9b8b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, էջմիածին, երիտասարդ, տղա
դանակահարություն, էջմիածին, երիտասարդ, տղա
Էջմիածնում 18–ամյա տղա է դանակահարվել
16:56 30.12.2021 (Թարմացված է: 16:58 30.12.2021) Ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նա նույնպես 18 տարեկան է։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում 18–ամյա տղա է դանակահարվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 02։50-ի սահմանում ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։
Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ դանակահարվածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 18-ամյա Նժդեհ Դ-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել են նրան։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։
Պարզվել է նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է։ Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։